Creations in Armenian

Մենք հզո՛ր ազգ ենք, պայքարել գիտենք

Պատերազմ չէ սա, կոտորա՜ծ կրկին…
Պատերազմներում Սուրբ կոթողները երբեք չեն քանդում,
Մանկիկին՝ խաղաղ կյանքից չեն զրկում …
Ո՜վ , հարյուր տարվա ծանոթ ձեռագիր։

Ոսոխներն եկած ուզում են ջնջել մեր Հայք աշխարհին։
Աշխարհում այս փուչ կա՞ արդարություն …
Երեխան ձեռքից խաղալիքն գցել ՝ արցունքներով է իր ցավը խեղդում։
Սոսեները մեր ՝ արծիվների պես
Համառ կանգնել են զինվորի կողքին։

Որքա՜ն էլ կրակ թափեք մեր գլխին,
Մենք հզո՛ր ազգ ենք, պայքարել գիտենք։
Քանզի ինչպես միշտ մենք պարտվել չունենք:
Մենք Աստվա՛ծ ունենք ու էլի՛ կհաղթենք։

Ն. Տոնեյան

Related posts