News/Նորություններ

Մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ

Սիրելի՛ աբովյանցիներ,Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնակցելու Արցախի պաշտպանմանը: Բոլոր այն հայորդիները, որոնք կցանկանան միանալ խնդրում եմ այցելել Աբովյանի համայնքապետարան՝ կամավորագրվելու համար:Բոլորիս ի զեն և դեպի սահման:Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ: Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյան #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Read More
Creations in Armenian

Մենք հզո՛ր ազգ ենք, պայքարել գիտենք

Պատերազմ չէ սա, կոտորա՜ծ կրկին…Պատերազմներում Սուրբ կոթողները երբեք չեն քանդում,Մանկիկին՝ խաղաղ կյանքից չեն զրկում …Ո՜վ , հարյուր տարվա ծանոթ ձեռագիր։ Ոսոխներն եկած ուզում են ջնջել մեր Հայք աշխարհին։Աշխարհում այս փուչ կա՞ արդարություն …Երեխան ձեռքից խաղալիքն գցել ՝ արցունքներով է իր ցավը խեղդում։Սոսեները մեր ՝ արծիվների պեսՀամառ կանգնել են զինվորի կողքին։ Որքա՜ն էլ կրակ թափեք մեր գլխին,Մենք հզո՛ր ազգ ենք, պայքարել գիտենք։Քանզի ինչպես միշտ մենք պարտվել չունենք:Մենք Աստվա՛ծ ունենք ու էլի՛ կհաղթենք։ Ն. Տոնեյան

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Մեծից ֊փոքր ելել են կռվի հանուն հայրենիքի

Հայ ազգը չնայած խաղաղ պայմաններում ունեցած տարաձայնություններին՝ այս պատերազմական իրավիճակում միաբանվել և համախմբվել է։ Առավել ևս, երբ պայքարը լինելու և չլինելու մեջ է։ Յուրաքանչյուրը ՝ մեծից ֊փոքր ելել են կռվի հանուն հայրենիքի՛, հանուն հավատքի՛, հանուն ազատությա՜ն։ Պայքարում են՝ ով ինչպես կարող է… Կանայք կռվում են ամուսինների կողքին, քաջալերելով նրանց։ Մանուկները անվադողեր են հավաքում, աղջիկները՝ նամակներով քաջալերում զինվորներին ու կռվողներին։ Մայրերը աղոթում են առ Աստված… Բոլոր տարածաշրջաններում կամավորական սկզբունքներով կարևոր նախաձեռնություններ են կատարվում։ Մեծ պատասխանատվությամբ Աբովյանի երիտասարդությունն և ուսանողությունը կցված են այդ պայքարին։ Պահն է օրհասական ՝ Հայրենիքը վտանգի մեջ է…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Համախմբվե՛նք ու իր որջում խեղդե՛նք գազանին

Կայքը միտումնավոր նկարներ չի հրապրակում: Արյունախում բորենին չկշտանալով արցախահայության արյունով ՝ իր երախն է բացել Հայաստանի դեմ: Հռթիռակոծվում են Հայաստանի տարածքները , զոհվում են մարդիկ : Երեկ ուշ գիշերով անօդաչու սարքերը թռել են Կոտայքի և Գեղարքունիքի օդային տարածքներով, նպատակ ունենալով ոչնչացնել խաղաղ բնակչությանը կամ էլ կարևոր նշանակության կետեր… Բարեբախտաբար չորսն էլ ոչնչացվել են մեր ՀՕՊ-ի կողմից: Ցավն այն է, որ թուրքն այնքան է աչքերը արյունով լցրել , որ համարյա մինչև մայրաքաղաք է հասնում : Քաղաքացիների ոգին անկոտրում է, ոչ մի խուճապ չկա , քանի որ գիտակցում են , որ պատերազմ…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Թշնամու երազած կայծակնային հաջողությունը հօդս ցնդեց

Կայքը միտումնավոր նկարներ չի հրապրակում: Թուրքիան , ինչպես միշտ չի կարողանում մոռանալ իր նկրտումները հայ ժողովրդի դեմ ։ Ինչպես 20֊րդ դարի 20 ֊ական թթ ֊ին, այս անգամ էլ իր մոլի եղբոր արյունոտ ձեռքերով փորձում է հայաթափել Արցախը և ողջ Հայաստանը։ Դրա վառ ապացույցն է սեպտեմբերի 27֊ից սկսած լայնամասշտաբ հարձակումները Արցախա ֊Ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով ՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը և սահմանին կանգնած հայ զինվորին։ Թշնամու երազած կայծակնային հաջողությունը՝ բախվելով մեր փառապանծ զինվորների ամուր պաշտպանությանը հօդս ցնդեց։ Արցախի բանակի դեմ կռվում են հիմնականում վարձկանները և Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ։ Ռազմական…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ , ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐ

Երկրում տիրող արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա սեպտեմբերի մեկը, որպես Գիտելիքի օր տոնականորեն չի նշվել։ Ուսումնական հաստատությունները իրենց դռները սովորողների առջև կբացեն սեպտեմբերի 15֊ից ։Առանձին ձևաչափով կընթանա նաև ուսումնական պրոցեսը , ելնելով համաճարակային իրավիճակում հիգիենիկ պայմանների ապահովմամբ՝ պարտադիր ջերմաչափմամբ, դիմակների կրմամբ, դասաժամերի ոչ լիարժեքությամբ և դասամիջոցների կրճատմամբ։ Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար` բազմաթիվ ժպիտներ, շնորհավորհանքներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ … Սակայն նրանք ամբողջությամբ չկարողացան զգալ այդ բերկրանքը։ Նրանց գեղեցիկ ու երջանիկ ժպիտները պարփակված էին դիմակների տակ ։ Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ…

Read More
News/Նորություններ

Աբովյան – Երևան` բարեկարգ երթևեկություն

Ամեն անգամ Աբովյան ֊ Երևան 261 համարի ավտոբուսներից օգտվելիս մտածում էինք անվտանգ և բարեկարգ երթևեկության մասին ։ Եվ ահա , վերջապես հին ու կիսավեր երթուղային ավտոբուսները փոխարինվեցին գեղեցիկ , բոլորովին նոր ու հարմարավետ տրանսպորտային միջոցներով ։ Աբովյանցին գոհ ու շնորհակալ է այդ որակյալ սպասարկման նախաձեռնողից և շահագործողից , քանզի տրանսպորտային փոփոխությունն իր հետ բերում է նաև նոր վարվեցողություն , նոր սպասարկում և նոր մշակույթ ։ Նորագույն լուծումներով է այժմ հանդես գալու 261 համարի երթուղին ՝ լայն , գեղեցիկ ,հպարտ , լուսավոր , սպասարկելով մեր գեղատեսիլ Աբովյանի քաղաքացիներին։ Թող այդպիսին լինի…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Խաղողօրհնեք

Այսօր տոնական և մարդաշատ էր Աբովյան քաղաքը, քանի որՍուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրն էր ։ Աբովյանի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիներում մատուցվեց պատարագ և օրհնվեց խաղողը ։Խաղողն այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը ։ Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: Հայ առաքելական եկեղեցիները խաղողօրհնեքը տոնել են դեռ հինգերորդ դարից ։ Ըստ ավանդույթի՝ խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։Խորհրդանշական ձևով՝ խաղողի օրհնությամբ օրհնվում է նաև տարվա…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Աբովյան քաղաքի ճանապարհները վերանորոգման գործընթացի մեջ են

Աբովյան քաղաքը դասվելով հանրապետության գեղատեսիլ քաղաքների շարքին , միշտ էլ խնդիրներ է ունեցել ճանապարհների հետ կապված ։ Համարյա ամենուրեք քանդված ճանապարհները անհարմարություն և զգալի վնաս էին պատճառում։ Գարնանը ճանապարհի կարկատած հատվածները երկար չէին գոյատևում , անձրևաջրերի և ձնհալի հետևանքով ավելի էին քայքայվում ՝ փոսեր գոյացնելով ։Եվ այդ ջրափոսերը տհաճ ստվեր էին գցում քաղաքի ընդհանուր կոլորիտին։ Կառավարության կողմից հաստատված սուբվենցիաների տրամադրման ծրագրերի հիման վրա Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհները և Սահմանադրության հրապարակը հիմնովին վերանորոգման գործընթացի մեջ են: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան:Կատարվում են ամբողջական…

Read More