Սամվել Պետրոսյանը Աբովյանի «Կոտայքի» և առաջիկա ծրագրերի մասին

Փորձառու մասնագետ Սամվել Պետրոսյանը armsport.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Աբովյանի «Կոտայքը» կվերսկսի իր մրցելույթները: Մարզիչը մանրամասներ է հայտնել ընթացող աշխատանքների վերաբերյալ:

– Մենք վերականգնում ենք «Կոտայքը», ստեղծում ենք նոր թիմ: Կոտայքը ֆուտբոլային մարզ է, իսկ համանուն թիմը` ֆուտբոլային բրենդ: Կոտայքում բնակվող մարդիկ ֆուտբոլի մեծ երկրպագուներ են: Ակումբում կատարելու եմ ակումբի մարզական տնօրենի պարտականությունները: Գլխավոր մարզիչն է լինելու Տիգրան Եսայանը: Նրան օգնելու են Ալեքսանդր Թադևոսյանն ու Գառնիկ Հովհաննիսյանը: Վերջինս աշխատելու է դարպասապահների հետ: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա դեռ չեմ ուզում անուններ տալ: Միայն կասեմ, որ հունիսի 20-ից սկսելու ենք մարզումները: Մոտ օրերս դիմելու ենք ֆեդերացիա, որպեսզի գրանցենք ակումբն ու մրցելույթներին մասնակցելու պաշտոնական թույլտվություն ստանանք: Ունենք հովանավորներ, ովքեր արտասահմանից են ու իմ ընկերներն են: Առայժմ անուններ չեմ կարող տալ: Միայն կասեմ, որ Եվրոպայից են,- նշել է Պետրոսյանը:

ArmFootball.com

Leave a Reply