NewsFlash

Իրենցով էլ սովորում եմ կրկին սիրել մեզ

Աբովյան քաղաքի երրորդ միկրոշրջանի շենքերի արանքում շինարարություն էին կատարում: Մոտեցա.
-Տղերք, հուշաղբյո՞ւր եք կառուցում:
-Հա: Հուշաղբյուր:
-Քաղաքապետարանը, թե՞ դուք:
-Մենք, մեր հերոս աղբերների համար:
-15-հատ տույա ենք շարելու: Էս քարը հատուկ մշակելու ենք, երեսպատենք, շղթաներ ենք դնելու…
Ու շարունակում է ոգևորած պատմել:
-…Մեր աղբերների համար:
-Ապրեք, տղերք:
Հեռվից զգույշ նկարեցի, որ չնկատեն ու հեռացա:

Սիրում եմ մեր տղերքին, իրենցով էլ սովորում եմ կրկին սիրել մեզ:

Վահունի Հովակիմյանի Facebook-յան էջից

Related posts