Կա լռություն, որ դահիճն է համբերության
Արցախյան վերջին պատերազմում կանայք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հայրենիքի պաշտպանության պայքարում, սակայն նրանց մասին քիչ է խոսվում։
Աբովյան քաղաքի Ռ. Հարությունյանի անվան շտապօգնության բժշկուհի ՝ Խաչերինա Աբրահամյանը սիրով ու նվիրումով է կատարում իր աշխատանքը՝ հասնում հիվանդների կանչերին և ցուցաբերում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը…
2020թվականի պատերազմի օրերին ,երբ հերթական հերթապահությունից հոգնած տուն է վերադառնում, որդուն այնտեղ չի գտնում …
Հեռախոսազանգին պատասխանելով՝ տղան հայտնում է, որ արդեն Ստեփանակերտում է…
” Պատերազմ ” դրոշմվում է բժշկուհու ուղեղում…
Եվ առանց երկմտելու նա կամավորագրվում է։ Հավաքելով իրերը մեկնում ռազմաճակատ ՝ սեփական կռիվը տալու ընդդեմ ոխերիմ թշնամու և փրկելու կյանքեր…
Մեկնում է, հույս ունենալով որդու կողքին լինել, սակայն …չի հաջողվում։
Նրանք թշնամուն դիմագրավում են տարբեր ճակատներում…
Խաչերինան 13 օր մասնակցում է Զաբրայիլի մարտերին ,հետո Հադրութ , այնուհետև Խանձաձոր (Խանձաբերդ )֊ում…
Ճանապարհի 25 կմ վրա անօդաչու սարքը հարվածում է նրանց։
Ուռալը ընկնում է ձորը ։ Դժբախտաբար տալիս են 23 զոհ ։ Նրանց հաջողվում է փրկել միայն 19 վիրավոր տղաների…
Թշնամուց պատսպարվելով, գիշերը մեքենայի լույսերը անջատած՝ վիրավոր տղաներին հասցնում են Գորիսի հիվանդանոց…
Հետո կրկին գիշերով վերադառնում են ձորակում թողած զոհվածների մարմինները բերելու… ,
Դժոխային և սրտակեղեք օրերը հետ չեն պահում հերոսուհուն երկրորդ անգամ մեկնել Արցախ…
Փառք ու պատիվ մեր նվիրյալ հայորդիներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը անսասան կամքով ու հավատով ցուցաբերեցին հայրենիքին։
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում ընկած տղաներին։
Նաիրուհի Տոնեյան