Media/Մամուլ News/Նորություններ

Գրական-երաժշտական երեկույթ

Ապրիլի 27-ին Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճը հյուրընկալել էր գրականասեր աբովյանցիներին։Մարզի ստեղծագործողների միության կողմից կազմակերպվել էր գրական-երաժշտական երեկույթ՝ նվիրված ազգի հանճարեղ մեծերին՝ «Շիրազ – Սահյան 108 » խորագրով։ Միջոցառմանը հնչեցին Հովհ. Շիրազի եվ Հ. Սահյանի գրչին պատկանող հանճարեղ բանաստեղծությունները, որոնք համեմված էին գեղեցիկ ընտրված երաժշտությամբ և պատկերներով։ Միջոցառմանը առանձին շուք հաղորդեցին հեղինակների խոսքերով գրված երգերի կենդանի կատարումները։Դեպի հավերժություն սլացող պարային կատարումն, է՛լ ավելի գեղեցիկ ու ամբողջական դարձրեց երեկոն։Եղան նաև դաշնամուրային եվ ջութակի կատարումներ։ Ելույթ ունեցան բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը և պատմական գիտությունների թեքնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Շաբաթօրյակ երեխաների մասնակցությամբ

Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում ապրիլի 30-ին Աբովյանում համաքաղաքային շաբաթօրյակ էր։Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները և բոլոր աբովյանցիները, ակտիվորեն մասնակցում էին քաղաքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Ուրախալի փաստ է, որ երեխաներն ինքնակամ, մեկը մյուսին օգնելով զբաղվում էին բակը բարեկարգելու աշխատանքներով։Նրանց էր միացելնաև փոքրիկ շնիկը՝Սիմբան։ Ավելորդ թղթերը, փաթեթները հավաքելուց հետո, երեխաները բակը ազատեցին հատած ճյուղերից։Ամենահետաքրքիրն այն էր, որ հեռացնելով ճյուղերը, դրանք տնկել էին հողի մեջ, կարծես փորձելով կրկին կյանքի կոչել կտրած ճյուղերը։ Մեր ապագան՝լուսավոր ու արարող է լինելու… Դա մեր հավատքն է գալիքի նկատմամբ։

Read More
Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Կա լռություն, որ դահիճն է համբերության

Արցախյան վերջին պատերազմում կանայք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հայրենիքի պաշտպանության պայքարում, սակայն նրանց մասին քիչ է խոսվում։ Աբովյան քաղաքի Ռ. Հարությունյանի անվան շտապօգնության բժշկուհի ՝ Խաչերինա Աբրահամյանը սիրով ու նվիրումով է կատարում իր աշխատանքը՝ հասնում հիվանդների կանչերին և ցուցաբերում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը… 2020թվականի պատերազմի օրերին ,երբ հերթական հերթապահությունից հոգնած տուն է վերադառնում, որդուն այնտեղ չի գտնում … Հեռախոսազանգին պատասխանելով՝ տղան հայտնում է, որ արդեն Ստեփանակերտում է… ” Պատերազմ ” դրոշմվում է բժշկուհու ուղեղում…Եվ առանց երկմտելու նա կամավորագրվում է։ Հավաքելով իրերը մեկնում ռազմաճակատ ՝ սեփական կռիվը տալու ընդդեմ ոխերիմ…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Հարգանքի տուրք Աբովյան քաղաքում

<<Արցախի պաշտպանության գնդի>> ազատամարտիկ Լավրիկ Վոլոդյայի Նագդալյանի ( ծն. 24.01.1963 ) պատվին Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում կատարվեց ցայտաղբյուրի օծման արարողություն։ Լավրիկ Նագդալյանը իր մասնակցությունն է ունեցել արցախյան պատերազմներին , սկսած 1992-թվականից , անմասն չմնալով Հայաստանի սահմանների պաշտպանության գործում ։ Լավրիկ Նագդալյանը վառ հուշեր է թողել իրեն ճանաչողների սրտերում, սկսած հարազատներից, հարևաններից մինչև մարտական ընկերները` վայելելով բոլորի վստահությունը, սերն ու հարգանքը։Նա էությամբ հայրենիքի նվիրյալ զինվոր էր իր հաստատակամ դիրքորոշումներով։ Միջոցառումը կազմակերպվել էր <<Հանուն սահմանի>> սոցիալական ՀԿ֊ի և կամավոր երիտասարդների ջանքերով։ Միջոցառման ընթացքում կարդացին բանաստեղծություններ և հնչեցին երաժշտական կատարումներ:Ելույթ ունեցան մարտական ընկերները՝…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Հիշենք պատմությունը և արժևորենք մեր հերոսներին

1941֊45 թթ .֊ին Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման: Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներից եզակի մարդիկ են մինչ օրս կենդանի … Եվ նրանք արժանի են պատվի ,հարգանքի , մեծարման , ուշադրության … Տարիներ առաջ Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողը՝ անուշադրության էր մատնված։ Այս տարի հիմնովին վերանորգվել է և այսօր՝ մայիսի 9֊ին, տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողությունը… Մասնակիցների եվ բազմաթիվ…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ՄԻԱՑՈՒՄ

Աբովյան քաղաքի Երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ ռեժիսոր՝ Սամվել Թադեւոսյանի «ՄԻԱՑՈՒՄ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմի դիտումը կազմակերպվել էր «Միասնության դրոշ» նախաձեռնության շնորհիվ ։ Իրենց ելույթներով հանդես եկան ազգային երգիչ Գրիգոր Համբարյանը և « Dream Beat Studio » ազգագրական համույթը։ Ֆիլմը ստեղծվել է երեք տարի առաջ։Այն իր մեջ ընդգրկում է Արցախյան պատմությունը ՝ նախաքրիստոնեական ժամանակներից մինչև վերջին տարիները։ Ֆիլմը ճանաչողական է և հիմնված պատմական և փաստավավերագրական հիմքերի վրա։ Նպատակն է՝ սերունդներին իրազեկել հայոց պատմությանը և արցախյան գոյակռվին … Ըստ ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանի . « Հայ մարտիկը չի պարտվել , չի պարտվել…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ է …

Մայիսի 7-ին Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 2֊րդ պատերազմում զոհված աբովյանցի ժամկետային զինծառայողներին։ Մինչ միջոցառումը սկսելը հյուրերը նախասրահում դիտեցին Աբովյանի Գեղարվեստի դպրոցի մանկավարժների աշխատանքները։Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով…Այնուհետև ցուցադրվեց անմահացած տղաների մասին պատմող « Նվիրյալները » ֆիլմը… Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը կրել է զգալի կորուստներ՝ կորցնելով իր լավագույն զավակներին… Նրանցից յուրաքանչյուրը մի բովանդակություն էր, յուրաքանչյուրը մի Նոր կյանքի սկիզբ, յուրաքանչյուրը մի օջախի լույս…Նրանք բոլորն էլ օժտված էին մարդկային բարձր հատկանիշներով , հարգված ու սիրված էին…Ունեին վեհ նպատակներ ու երազանքներ, որոնք ցավոք սրտի…

Read More
Articles/Հոդվածներ

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ

Երկնքից ուժ տուր, ուժ տուր, որ ապրեմ,Միշտ ինձ հետ եղիր, որ չխարխափեմ … Աբովյանի Համայնքային գրադարանում կազմակերպվել էր հուշ֊ցերեկույթ “Իմ հերոսը դու ես ” խորագրով՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Էդուարդ Հովհաննիսյանին ։ Դահլիճում ամեն-ինչ Էդուարդին էր հիշեցնում՝ զինվորական համազգեստը, լուսանկարները, պարգևները …. Հոգեպես զգացվում էր նրա ներկայությունը ….Սակայն նա՝ նա ….. մեզ հետ չէր …. Էդուարդ Հովհաննիսյանը կդառնար 33֊տարեկան …Ցերեկույթի ողջ ընթացքում հնչում էին Աննա Վարդանյանի բանաստեղծությունները՝ նվիրված հերոսացած ամուսնուն, հավերժի ճամփա բռնած մյուս հերոսներին … Միջոցառմանը ներկա էին գրողներ՝ Վահունի Հովակիմյանը, Հովհաննես Սարոյանը; Ասլիկ Հակոբյանը, հարազատները և մտերիմները…

Read More
Media/Մամուլ

Կազմակերպվել է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

“Խարույկ” երիտասարդական թիմի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կազմակերպվել է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք ։Ցուցադրվել են նկարներ, կավից աշխատանքներ, թևնոցներ, մատանիներ, բռոշներ, թխվածքեղեն …Մշակութային իրազեկությամբ ելույթ ունեցան Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաները ։Վաճառքից գոյացած հասույթը օգտագործվելու է արցախցի և զոհվածների երեխաների կրթական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնելու նպատակով ։Հաճելի և խրախուսելի է երիտասարդների մասնակցությունն ազգային քաղաքականության մշակման և կայացման գործում:Այդ նախաձեռնությունը նոր հեռանկարների նախահիմքն է, որն էլ խոստանում է բարձրացնել երիտասարդների աշխատանքային հեռանկարները և նպաստել անձնային և մասնագիտական զարգացմանը:

Read More
News/Նորություններ

Առաջին հերթին կատարել ենք մեր խնդիրները

Միայն իրական պատերազմ տեսածները կարող են պատմել պատերազմից …Տղաներ, ովքեր դեռ կյանքի այբուբենը ամբողջովին չսերտած, անցան պատերազմական արհավիրքի միջով:Չերկնչելով մահից, խիզախորեն կանգնեցին թշնամուն դեմհանդիման՝ հանուն հայրենիքի և հարազատների … Սակայն նրանց համար ամենացավալին, իրենց իսկ աչքի առաջ անձնուրաց մարտնչող և ընկնող ընկերներն էին …Տեսանյութի տղաները Երևանի Տարածաշրջանային թիվ 1 Պետական քոլեջի սաներն են՝ Վարդանը և Արմենը՝ Երևանից, իսկ Տիգրանն ու Լիոնը՝ Աբովյան քաղաքից են … Նրանց կենդանի խոսքը ավելի շատ բան կարող է ասել հայրենասիրության և ազգապահպանության մասին …

Read More