News/Նորություններ

Առաջին հերթին կատարել ենք մեր խնդիրները

Միայն իրական պատերազմ տեսածները կարող են պատմել պատերազմից …
Տղաներ, ովքեր դեռ կյանքի այբուբենը ամբողջովին չսերտած, անցան պատերազմական արհավիրքի միջով:
Չերկնչելով մահից, խիզախորեն կանգնեցին թշնամուն դեմհանդիման՝ հանուն հայրենիքի և հարազատների …

Սակայն նրանց համար ամենացավալին, իրենց իսկ աչքի առաջ անձնուրաց մարտնչող և ընկնող ընկերներն էին …
Տեսանյութի տղաները Երևանի Տարածաշրջանային թիվ 1 Պետական քոլեջի սաներն են՝ Վարդանը և Արմենը՝ Երևանից, իսկ Տիգրանն ու Լիոնը՝ Աբովյան քաղաքից են …

Նրանց կենդանի խոսքը ավելի շատ բան կարող է ասել հայրենասիրության և ազգապահպանության մասին …

Related posts