Articles/Հոդվածներ

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ

Երկնքից ուժ տուր, ուժ տուր, որ ապրեմ,Միշտ ինձ հետ եղիր, որ չխարխափեմ … Աբովյանի Համայնքային գրադարանում կազմակերպվել էր հուշ֊ցերեկույթ “Իմ հերոսը դու ես ” խորագրով՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Էդուարդ Հովհաննիսյանին ։ Դահլիճում ամեն-ինչ Էդուարդին էր հիշեցնում՝ զինվորական համազգեստը, լուսանկարները, պարգևները …. Հոգեպես զգացվում էր նրա ներկայությունը ….Սակայն նա՝ նա ….. մեզ հետ չէր …. Էդուարդ Հովհաննիսյանը կդառնար 33֊տարեկան …Ցերեկույթի ողջ ընթացքում հնչում էին Աննա Վարդանյանի բանաստեղծությունները՝ նվիրված հերոսացած ամուսնուն, հավերժի ճամփա բռնած մյուս հերոսներին … Միջոցառմանը ներկա էին գրողներ՝ Վահունի Հովակիմյանը, Հովհաննես Սարոյանը; Ասլիկ Հակոբյանը, հարազատները և մտերիմները…

Read More
News/Նորություններ

Առաջին հերթին կատարել ենք մեր խնդիրները

Միայն իրական պատերազմ տեսածները կարող են պատմել պատերազմից …Տղաներ, ովքեր դեռ կյանքի այբուբենը ամբողջովին չսերտած, անցան պատերազմական արհավիրքի միջով:Չերկնչելով մահից, խիզախորեն կանգնեցին թշնամուն դեմհանդիման՝ հանուն հայրենիքի և հարազատների … Սակայն նրանց համար ամենացավալին, իրենց իսկ աչքի առաջ անձնուրաց մարտնչող և ընկնող ընկերներն էին …Տեսանյութի տղաները Երևանի Տարածաշրջանային թիվ 1 Պետական քոլեջի սաներն են՝ Վարդանը և Արմենը՝ Երևանից, իսկ Տիգրանն ու Լիոնը՝ Աբովյան քաղաքից են … Նրանց կենդանի խոսքը ավելի շատ բան կարող է ասել հայրենասիրության և ազգապահպանության մասին …

Read More