ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ
Երկնքից ուժ տուր, ուժ տուր, որ ապրեմ,Միշտ ինձ հետ եղիր, որ չխարխափեմ … Աբովյանի Համայնքային գրադարանում կազմակերպվել էր հուշ֊ցերեկույթ “Իմ հերոսը դու ես ” խորագրով՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Էդուարդ Հովհաննիսյանին ։ Դահլիճում ամեն-ինչ Էդուարդին էր հիշեցնում՝ զինվորական համազգեստը, լուսանկարները, պարգևները …. Հոգեպես զգացվում էր նրա ներկայությունը ….Սակայն նա՝ նա ….. մեզ հետ չէր …. Էդուարդ Հովհաննիսյանը կդառնար 33֊տարեկան …Ցերեկույթի ողջ ընթացքում հնչում էին Աննա Վարդանյանի բանաստեղծությունները՝ նվիրված հերոսացած ամուսնուն, հավերժի ճամփա բռնած մյուս հերոսներին … Միջոցառմանը ներկա էին գրողներ՝ Վահունի Հովակիմյանը, Հովհաննես Սարոյանը; Ասլիկ Հակոբյանը, հարազատները և մտերիմները…
Read More