Creations in Armenian

Աշնանային գույներ

Աշնան քնքուշ ու նուրբ շունչը և տերյանական ոգին թևածում էր Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում, որտեղ կազմակերպվել էր ցերեկույթ “Աշնանային գույներ ” խորագրով ։ Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս Նաիրուհի Տոնեյանը։ Նրա ելույթն համեմված էր նաև իր գրչին պատկանող տողերով ։ Աշուն էր տիրում սրահում , որտեղ և անց էր կացվում միջոցառումը։ Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող սենյակը զարդարված էր բազմագույն և խայտաբղետ թուփ ու տերևներով , անուշահամ մրգերով ,ինչն էլ անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրությանը: Միջոցառումն սկսվեց աշնանը նվիրված երգով։ Ամբողջ…

Read More
Creations in Armenian

Աշուն

Տարագույն աշունը թևերն է փռել,Եվ շուրջ բոլորը գորգի վերածել,Ուզում է արար աշխարհին ասել,Որ ինքն է Կենաց- Արքան ոսկեթել։ Աշունը նորից տարազ է հագել,Հոգուս աչքերը գույներով լցրել,Խոր իմաստության շեմին է հասել,Խորհրդով լեցուն ուզում է խոսել։ Ուզում է խոսել, հղկել բոլորին,Անցյալը թողնել գարնան շուրթերին …Որ իր դայլալով նորից կյանքի գաԵվ ոչ մի ծիլի, ոչ մի ցավ չտա։

Read More
Creations in Armenian

Վիճակ

Շեղվեց միտքս քնքշանքի կարոտից, բայց պետք էր շարժվել: Մութը պատել էր շուրջ բոլորս ու ցավոք, ոչ մի կանթեղ մարդկային այս հորձանուտում: Դիմացից եկող Կարիճը անտարբեր բարեւեց ինձ ու վախվորած ֆսֆսաց: -Էդ ճանապարհը փակ է, ես չկարողոցա անցնել, ավելի լավ է ետ դառնաս, ես էլ նույնն եմ անում: –  Ինչպես թե փակ է, երեկ օձը հենց այստեղով է անցել: – Անցել է, բա չէ: Նրա գանգը հիմա «Զվեր» Անդոյի « կապոտն» է զարդարում: – Ախր էդ ճամփան հակառակ կողմից էլ է փակ, կամուրջի մոտ « ինսպեկտոր» Բղդոն է դարան մտել, երեկ…

Read More
Creations in Armenian

էմիգրանտ

Եթե չեմ սխալվում ,արձանը կոչվում է«էմիգրանտ»։Եվրոպայի որ մասում է,և ով է քանդակողը չեմ հիշում։Բայց հիշում եմ Դալայի Լամայի պատկերավոր և շատ իմաստուն խոսքը, որ վերջերս տարածում գտավ։ Խոսքը ուղղված էր արևմուտքի մանավանդ Եվրոպայիկառավարող էլիտային։ «Ավիրեցիք էդ երկրները ,բոլորին փախստական դարձրիք »։ Ահա նրանք Ձեզ մոտ են եկել։ Դուք ունեք պատասխանատվություն, նրանց կրթելու և պատրաստելու այն նպատակով , որ վերադառնան իրենց հարազատ երկրները շենացնելու համար։ Մոտավորապես այդպես «դե հիմա ջարմեն քաշեք» ։ Սուրեն Խուդանյան

Read More
Creations in Armenian

Lonely whishes

Երբ կգտնես քեզ մոլորյալ այս աշխարհում, Կբարեւես ու լուռ կանցնես: Երբ կհիշես, կկարոտես դու քո Եսին այս բազմամարդ մենության մեջ, ետ չվանես այս միայնակ բազմությունին: Կբարձրանաս նրանից վեր մի լավ հանգիստ կզրուցես արդեն գտած քո Եսի հետ ու հետ կգաս:

Read More
Creations in Armenian

Dedicated to A.G.

Ա.Գ-ին Գիտես` գժվում եմ… Անզորությունից, իմ սիրո ուժը քեզ փոխանցելու: Գիտես` գժվում եմ… Երջանկությունից`քոնը լինելու Գիտես` գժվում եմ, երբ դու տխուր ես, Երբ քո աչքերի փայլը չեմ տեսնում, Գիտես` գժվում եմ…. Երբ ինձ թվում է, որ սիրո հուրս քեզ չի ջերմացնում: Բայց ես սիրում եմ: Սիրում անսահման,սիրում ամեն ժամ ու ամեն վայրկյան: Սիրում եմ` անգամ եթե տխուր եմ,եթե հոգնած եմ, կիրքս ննջում է: Անգամ, երբ խանդի չար ալիքն է գալիս` փորձում է խեղդել:

Read More
Creations in Armenian

Mental Health is the indivisible part of the health

ԹՈՎԻՉՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱԿԱՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ Կյանքը, հորդառատ աշնանային անձրեւի պես, ողողում է մեր անցյալն ու ներկան բազմապիսի ու բազմերանգ զգացմունքներով ու ապրումներով, հաճախ ժամանակ ու հնարավորություն չթողնելով վերանայել դրանք, վերապրել ու խորհել դրանց շուրջ, գնահատել դրանց ներգործությունը մեր անձի, մեր հոգեկան աշխարհի, եւ ինչու ոչ, նաեւ ֆիզիկական բարեկեցության վրա: Հաճախ մենք չենք էլ հասցնում ափսոսալ դրանց համար, կամ վայելել դրանց առկայությունը, փորձել հարմարվել դրանց, կամ փոփոխել մեր հույզերի արտահայտման ձեւը, պահպանել կամ պայքարել դրանց դեմ:

Read More
Creations in Armenian

My Small and Great Abovyan

Լեռնային երկրի իմ հրաշք քաղաք, Հատիսի լանջին բացաված մի ծաղիկ, Ուր անուրջներս եմ երկնել անաղարտ, Ուր հորդել արցունք , վառել ժպիտ: Ու ծխացել է բերկրանքով անեղծ, Սիրտն իմ բոցավառª առաջին սիրով, Ուր արտասվել է հոգիս հուսազերծ, Ար¢ամուտի դժգույն շողերով:

Read More