Creations in Armenian

Mental Health is the indivisible part of the health

ԹՈՎԻՉՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱԿԱՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Կյանքը, հորդառատ աշնանային անձրեւի պես, ողողում է մեր անցյալն ու ներկան բազմապիսի ու բազմերանգ զգացմունքներով ու ապրումներով, հաճախ ժամանակ ու հնարավորություն չթողնելով վերանայել դրանք, վերապրել ու խորհել դրանց շուրջ, գնահատել դրանց ներգործությունը մեր անձի, մեր հոգեկան աշխարհի, եւ ինչու ոչ, նաեւ ֆիզիկական բարեկեցության վրա: Հաճախ մենք չենք էլ հասցնում ափսոսալ դրանց համար, կամ վայելել դրանց առկայությունը, փորձել հարմարվել դրանց, կամ փոփոխել մեր հույզերի արտահայտման ձեւը, պահպանել կամ պայքարել դրանց դեմ:

Դարերից է եկել ֆիզիկական առողջության մասին հոգ տանելու սովորությունը: Մենք հաճախ ենք խոսում դրա մասին, չափազանց կարեւորում ենք այն, միշտ հետաքրքրվում դիմացինի առղջությամբ: Սակայն հոգեկան առողջությունը, որի մասին խոսելը այդքան էլ ընդունված չէ, հայտնվել է մեր նախնիների ուշադրության կենտրոնում եւս շատ վաղ ժամանակներում:
Եվ ինչպես գիտության գիրկը հայտնվող յուրաքանչյուր երեւույթ, այն սկսվեց ուսումնասիրվել շնորհիվ պաթոլոգիկ կամ, ինչպես ընդունված է ասել` աննորմալ արտահայտումների: Իսկ այդպիսիք եղել են բոլոր ժամանակներում: Եվ ինչում ասես, որ չեն փորձել մարդիկ գտնել այդ իրավիճակներին հանգեցնող պատճառները: Ամենասկզբից, ինչպես եւ ամեն ինչը, այս հարցը նույնպես պատված էր միստիկայի մշուշով: Մեր վաղեմի նախնիները իրենց դժբախտության մեջ մեղադրում էին բազում աստվածների, որոնք, իբր, իրենց քմահաճույքով պատժում կամ խրախասում էին մարդկանց:
Ավելի ուշ շրջանում տառապանքների պատճառներ էին դարձել դեւերն ու չար ոգիները: Նրանք մտնում էին մարդկանց մեջ ու ստիպում ահավոր զանցանքներ կատարել: Ու քանի դեռ տառապանքների եւ մտավոր հիվանդությունների պատճառները դուրս էին անձի սահմաններից, այս հարցերը կարգավորում էին շամանները, կախարդողներն ու թովիչները, հեքիմները, որոնք միջնորդի դեր էին խաղում տառապյալի եւ անտեսանելի ուժերի միջեւ` խնդրելով վերջիններիս մեծահոգի գտնվել եւ ազատել խեղճ մահկանացուին ցավերից:

Հոգեկան հիվանդությամբ տառապող հին հույներին եւս բուժում էին գուշակները. սովորաբար հիվանդին քնացնում էին ինչ-որ սրբավայրում: Երազում նրան այցելում էր բազում ատվածներից մեկը եւ հիվանդ արթնանում էր ամբողջովին ապաքինված, կամ, հավանաբար, ստանում էր պատրաստի դեղատոմս տառապանքները թեթեւացնելու վերաբերյալ: :

 Հայտնի չէ, թե ինչու չէր բավարարում հույներին այս մարդասիրական հոգեամոքման ձեւը, սակայն որոշ ժամանակ անց այն փոխարինվեց գիտական մոտեցմամբ: Հիպոկրատը առաջիններից էր, ով հայտարարեց, որ հոգեկանի եւ գիտակցության հետ կապված խնդիրները պատկանում են բժշկությանը: Հենց նա էլ առաջարկեց անատոմիական մոտեցումը մտավոր հիվանդություններին: Հիպոկրատը համարում էր, որ մարդու հիվանդությունները կախված են օրգանիզմում տեղ գտած արյան, լորձի, սեւ ու դեղին լեղու պարունակությունից:
Դրանց քանակի հետ կախված նա առաջարկեց մարդկային տիպերի հանրահայտ դասակարգումը:
Համաձայն դրա մարդն իր խառնվածքով պատկանում է սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ եւ մելանխոլիկ տիպերից որեւէ մեկին:
Ստոիկները համարում  է ին, որ հոգեկան հիվանդությունների են բերում չբավարարված կիրքն ու ցանկությունները: Դե ինչ, համաձայնենք, որ այս միտքը ճշմարտության բաժին ունի: ՈՒ, եթե ոչ հիվանդություն, ապա  հոգեկան բացասական ապրումներ միանշանակ առաջանում են անբավարարվածության զգացումից:
Հռոմեացի բժիշկ Կորնելի Ցելսը պնդում էր, որ հոգեկան հիվանդությունը ախտահարում է ոչ թե որեւէ մեկ օրգան, այլ մարդու ողջ օրգանիզմը: Հիվանդին բուժելու համար նա առաջարկում էր օգտագործել անսպասելի վախ, կապանքներ, արյունահոսություն:
Դժվար է երեւակայել անգամ, թե ինչպես կարող էր նման մոտեցումը օգնել , ասենք դեպրեսիայով տառապող մեկին:

Սակայն մարդկային երեւակայությունը այսքանով չսահմանափակվեց:
Հատկապես ծանր էր կանանց վիճակը: Համարվելով կախարդներ` հազարավոր կանայք այրվեցին: Պետք եղան հարյուրամյակներ, մինչեւ պարզվեց, որ նրանք ուղղակի էքսցենտրիկ, հիստերիկ կամ էլ պարզապես մոլորվածներ են եւ ոչ թե մոգական ուժով օժտված չարագործներ:

Արդեն 8-րդ, 9-րդ դարերում կառուցվեցին առաջին մուսուլմանական բուժարանները: 13-րդ դարում կառուցվեց առաջին հոգեբուժարանը Արեւմտյան Եվրոպայում:
Չնայած դրան, ընդհուպ մինչեւ 18-րդ դարը տիրում էր համոզմունք,որ հոգեկան հիվանդություններն անբուժելի են: Ամբողջ Եվրոպայում հոգեկան հիվանդին փակում էին հիվանդանոցում շատ հաճախ ցմահ: Աբսուրդ կարող է թվալ սակայն այսօր էլ դեռ կան մարդիկ, որ կիսում են այդ համոզղմունքը եւ կողմ են հիվանդի լիովին մեկուսացմանը:

1774 թվականին Անգլիայում ընդունվեց օրենք, համաձայն որի հոգեբուժարանում գտնվող մարդկանց բուժել է պետք: Սակայն օգտագործվող մեթոդները դեռեւս չափազանց անարդյունավետ էին: Ավելին, դրանք հաճախ չափազանց դաժան էին. հիվանդի ոտքերն ու ձեռքերը կապում էին, նրան սպառնում էին, սոված թողնում: Վճարելով ընդամենը մի քանի պեսո, շարքային քաղաքացին կարող էր դիտել հոգեկան հիվանդին:
18-րդ դարում վերջապես հայտնվեցին գիտնականներ, որոնց հաջողվեց միմյանցից տարանջատել ֆիզիկակ

ան եւ հոգեկան բնույթի հիվանդություները: Բացահայտվեց նյարդային համակարգը եւ դրա շնորհիվ հնարավոր դարձավ ասել, որ մարդիկ տառապում են նյարդերից: իտությանը բավա

կանին երկար ժամանակ պահանջվեց, պարզելու համար, որ որոշ “հիվանդություններ” կարելի է բուժել բարոյապես, զրույցների եւ խորհրդատվությունների միջոցով: Այստեղ չի կարելի չհիշել մեծն Ֆրոյդին, որը հոգեկան առողջությունը սահմանում էր որպես աշխատելու եւ սիրելու կարողություն եւ առաջարկում էր հոգեվերլուծողական մոտեցումը, որպես չգիտակցված մղումների բացահայտման եւ “Վնասազերծման” միջոց:
Որոշ առաջատար հոգեբույժներ այսօր արդեն առաջարկ

ում են այսպես կոչված “Անտիպսիխիատրիա” – հակահոգեբուժություն: Այս ուղղության հիմնական գաղափարն այն է, որ հոգեկան հիվանդությունը դա նորմալ հակազդում է աննորմալ հանգամանքներին: Իսկ հանրահայտ հոգեկան հիվանդություննները, օրինակ հենց նույն տխրահրչակ շիզեֆրենիան, պարզապես մի այլ աշխարհ է, այլ ապրելակերպ, որն անըմբռնելի է շարքային մարդու համար…

 

Նարինե Թովմասյան

Related posts

Leave a Comment