Creations in Armenian

Աշուն

Տարագույն աշունը թևերն է փռել,
Եվ շուրջ բոլորը գորգի վերածել,
Ուզում է արար աշխարհին ասել,
Որ ինքն է Կենաց- Արքան ոսկեթել։

Աշունը նորից տարազ է հագել,
Հոգուս աչքերը գույներով լցրել,
Խոր իմաստության շեմին է հասել,
Խորհրդով լեցուն ուզում է խոսել։

Ուզում է խոսել, հղկել բոլորին,
Անցյալը թողնել գարնան շուրթերին …
Որ իր դայլալով նորից կյանքի գա
Եվ ոչ մի ծիլի, ոչ մի ցավ չտա։

Related posts

Leave a Comment