Գլենդելի աբովյանցիների ավագների թիմը
Ներկայիս կոտայք մարզադաշտի դեռևս հողածածկ դաշտում տեղի էին ունենում բազմաթիվ ֆուտբոլային մրցաշարեր, որտեղ քաղաքային հավաքականի տեսքով հանդես էին գալիս տարեբր ինքնագործ թիմեր։
Բոլորին հայտնի Դարանի և հատկապես Կոտայք ֆուտբոլային թիմերը դարձան
Աբովյան քաղաքը բնորոշող սիմվոլներ։
Ժամանակին ԽՍՀՄ առաջին լիգայում հանդես եկող կոտայքի յուրաքանչյուր խաղ յուրահատուկ տոն էր պարգևում քաղաքի առօրյային։
Պրոֆեսյոնալ անձնակազմ ուներ կոտայքը և բազում հայտնի անուններ է տվել հայրենի սպորտին։
Ժամանակի ընթացքին սերնդափոխանակություն տեղի ունեցավ, պետական ճգնաժամի և շատ այլ բնական ու ոչ բնական պայմանների պատճառով մարդիկ տեղափոխվեցին այլ երկրներ։
Կոտայքի ու մեր նախկին ֆուտբոլիստների հետքերով գտնվում ենք այսօր Միացիալ Նահանգների հայաշատ Գլենդել քաղաքում։
Վիլսոն դպրոցի մարզադաշտում տեղի է ունենում կիրակնօրյա խաղ հիմնականում Աբովյանցի ֆուտբոլիստներ են նախկինում պրոֆեսյոնալներ Ժիրայր Սարուխանյանը, Զարիկ եսայանը, Վահիկ եսայանը, Ալբերտ Խանլարյանը, Ռաֆիկ Մադաթյանը … էլի աբովյանցիներ Ռազմիկն ու էդիկը … հայրենակիցներ Հովնանը, Վաչիկը, Արսենը, Պետրոսը, և մյուսները երիտասարդ ավյունով լցված խաղի մեջ էին.
Պայմանականորեն անվանված “դեղիններն” ու “ սպիտակները” թվով 20-22 հոգի ամեն կիրակի օր այստեղ են։ Աառավոտյան ժամը 8-ից հասնում են դաշտ, նրա լայնքով դարպասներն են կառուցում, խաղացողներից մեկն էլ, որ բոլորի կողմից ընդունված հեղինակություն է, միաժանանակ խաղի մրցավարն է դառնում.
Այսօր այդ պարտականությունը Ալբերթինն է.
Հազար տարի իրար ճանաչում են, կատակներով լեցուն այս խաղի ընթացքում լսվում են նաև չակերտավոր դժգոհություններ: Բղավում են, գոռում.
-Ախպեր էս ինչ ես անում, սենց էլ խաղ կլինի:
Դարպասապահ Արսենը օդային թռիչքով վերցնում է …-ի գնդակը, որը անվանական փոխանցվել էր Ռազմիկին:
-Արսեն քեզ էի գոռացել, որ դու վերցրիր գնդակը:
Մեկ այլ դրվագում.
-Էդ պասը էդոյինն էր, թե ոնց Ռազը վերցրեց չհասկացա:
Սարալանջի տղաներին հայտնի “Բուրյակն” էլ է այստեղ, թեև խնդիր ունի ոտքի մկանն է բռնվել , բայց խաղում է, ֆուտբոլը նրանց տարերքն է: Խաղի արդյունքը կարևոր չէ այնքան, երկրորդ խաղակեսում մեկն ասում է թե հաշիվը 4-4 է, մյուսը` 5-4:
-Բա Ռաֆոյի խփածը խի չեք հաշվում էդ եղավ 6-4,- ու շարունակում են խաղալ:
Հիշողությունս ինձ տարավ լեգենդար Կոտայք և Շիրակ թիմերի գավաթային մի խաղին: Աբովյանցիներին շատ կոշտ էին ընդունել Լենինականում, հիմա պատասխան խաղն էր, լարված էր ստադիոնը, անկանխատեսելի էր ամբոխը, որ եկել էր երկրպագելու իր թիմին: Լուրջ հայկական դժվարություններ կային, բայց փառք աստծո ավարտվեց կոտայքի հաղթանակով, թե չէ ես իմ …
-Վահիկ էդ պաս էր թե հարված, -ասաց Ժիրայրը , որ ավելի շատ հիմա կորդինացնում էր դեղինների խաղը, որն էլ ժամանակին հենց վերը նշված Կոտայք-Շիրակ խաղի հերոսներից մեկն էր:
Գեղեցիկ, գրեթե պրոֆեսիոնալ շեղակի մի հարված սպիտակների դարպասին:
– Այ տենց, Վահիկ լավ էր:
– Էդ ա, որ կա:
Ծափեր ու գոհունակ բացականչություններ են տեղում.
Տեղի ունեցած հարվածը իր արժեքն ունի. բա ոնց:
Որոշվեց վերջին գոլն է, եթե խփվեց խաղն ավարտվում է, այդպես էլ եղավ: Խաղն ավարտվեց, բոլորը հավաքվեցին լուսանկարվելու:
Տղաներն իրենց հոգսերն ունեն, մեկը պետք է տեսակցության գնա, մյուսը ուզում է տուն առնել, մեկ ուրիշն այդ օրը հյուրեր է ունենալու, բոլորն իրարից տեղյակ են:
Որախության ու տխրության պահերին իրար կողքի են, իսկ թե գործով պետք լինի, բա ամոթ չի ուրիշ մեկին դիմել։
Այսպիսին էր Գլենդելի Աբվյանցիների ավագների թիմը- հաջողություն ձեզ տղերք.