News/Նորություններ

Աբովյանում կառուցապատում չի եղել, որովհետև քաղաքապետը կամ իրեն հովանավորող ուժերը թույլ չեն տվել. մարզպետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը -Պարոն Պետրոսյան, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա հայտարարություն է տարածել, որ չի ընդունում մեղադրանքը և կարծում է, որ սա սխալմունք է: Որքան հայտնի է, դուք անձամբ եք տվյալներ տրամադրել իրավապահներին և եթե նա հիմա հերքում է, ի՞նչ զարգացումներ են հնարավոր: -Նախ ասեմ, որ ցանկացած քաղաքացու իրավունքն է չընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը, բայց նաև պետք է մատնանշեմ, որ եթե ծանոթացել եք ՀՔԾ-ի, Գլխավոր դատախազության հաղորդագրություններին, այնտեղ նաև նշված է, որ գլխավոր դատախազության կողմից իրականացված պատշաճ վերահսկողության ներքո Քննչական…

Read More
Articles/Հոդվածներ

Ցածր ջերմաստիճանով աղբի այրումը խնդրահարույց է

Վերջերս Աբովյանում աղբի այրման մասին նույթ էր տեղադրվել սոց ցանցերում: Ահա հղումը: http://kentron.tv/news/22523.html Նպատակն իհարկե բարին է խոստանում, բայց աղբն այրելու մեթոդը 30 տարվա վաղեմություն ունի եւ արտանետումների հարցը դեռեւս մտահոգիչ է: Ըստ պրոֆեսոր Վալերի Պետրոսանի աղբի թերմալ մշակման ժամանակ1260 աստիճանի այրման դեպքում է միայն , որ բացառվում են թունավոր արտանետումները: Կուզեի Ձեր ոշադրությունը հրավիրել այս նյութի վրա հատկպես 25:00 րոպեից սկսած խոսվում է աղբի այրման խնդիրներից:

Read More
News/Նորություններ

Աշակերտուհին հաղթել է «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Կարապետյանը կմեկնի Ստրասբուրգ:  Աշակերտուհին հաղթել է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում։ ԵԽ հայաստանյան գրասենյակի հայտարարած մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:  Աշակերտուհին այսօր է մեկնում Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, որտեղ նրան կհանձնվի դիպլոմ: Բացի Անիից` հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում դիպլոմներ կստանան 47 այլ երկրների աշակերտներ ևս` իրենց պատկերացրած ապագա…

Read More
News/Նորություններ

Արվեստների և արհեստների մշակութային փառատոն

Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի ունեցավ <<Արվեստների և արհեստների>> մշակութային փառատոնը, որի ժամանակ ցուցադրվեցին նաև Աբովյանի գեղարվեստի դպրոցի մանկավարժների ու սաների աշխատանքները: Կոտայքի մարզը ներկայացնող տաղավարում Հրազդանի, Նոր-Հաճընի, Մեղրաձորի արվեստների դպրոցների գործերի մեջ իրենց ուրույն տեղն ունեցան աբովյանցի պատանի արվեստագետների ու նրանց ուսուցիչների բազմաժանր աշխատանքները: Գեղանկարչական, ձեռագործ աշխատանքները, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները առանձնանում էին գեղարվեստական նուրբ ճաշակով և խելացի լուծումներով:

Read More
News/Նորություններ

Այցելություն դատարան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այցէլությունս զուտ ճանաչողական բնույթ ուներ: Գործող դահլիճի տեսքը բարվոք էր: Քաղաքացիական գործերով դատավոր Մեխակ Գևորգյանը բավականին բանիմաց ու փորձառու և սուր հումորով օժտված անձնավորություն էր: Քննվեց երկու գործ . Մեկը ընտանեկան էր, երեխայի խնամակալության հարց էր քննվում: Նիստի ընթացում պարզ դարձավ, որ Եզդի համայնքի չգրված օրենքով այլազգների հետ ամուսնությունը արգելվում է: Նիստը հետաձգվեց խնամակալական պետական մարմնի եզրակացության բացակայության պատճառով: Երկրորդ նիստը դրամական պարտք ու պահանջի հարցին էր առնչվում : Կողմերից մեկի դատապաշտպանը հայտնի փաստաբան Հակոբ Չարոյանն էր , որը հայտնի է իր հմտությամբ և մի…

Read More
News/Նորություններ

Հայաստանը գրավում է առաջին հորիզոնականը

Առաջին անգամ միջազգային բանակային խաղերում Հայաստանը գրավում է առաջին հորիզոնականը:«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում մասնակցել են 6 երկիր ՝ ՀՀ, ՌԴ, Բելոռուս, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան և Հունաստան.Մրցույթն անց է կացվել 5 փուլով : Երկու շաբաթ տևող թեժ պայքարում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:4 մարզիկներից բաղկացած թիմի ամենակրտսեր մարզիկը մեր համաքաղաքացի Նարեկ Կալլոշյանն է, ով ոսկե մեդալ է բերել թիմին՝ ‹‹Ռազմական կողմնորոշում›› ,‹‹Էրուդիտ ›› մարզաձևերում ինչպես նաև ամենաբարձր միավորները՝ ‹‹Դիպուկահար ›› մարզաձևում:Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից՝ գավաթներով,…

Read More
News/Նորություններ

Դժվար է քննադատել մեկին, ով չի թողնում թալանել բանակը

Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը, ով հանգիստը, ոչ թե Բադեն Բադենի կազինոներում փողերը մսխելով կամ Աֆրիկայի սավանաներում առյուծին դիպուկահարով սպանելով է անցկացնում, այլ Հայաստանի գյուղեր այցելելով եւ հաջողության հասած մարդկանց օրինակներով Հայաստանի քաղաքացիներին` իրենց ուժերի հանդեպ վստահություն ներշնչելով։ Այո դժվար է քննադտել մեկին, ով չի թողնում թալանել բանակը, փոխարենը զինվորների անորակ ներքնաշորերը փոխարինում է որակյալով, 2 զորամասի օրինակով 2 տարվա ընթացքում բոլոր զորամասերի սնունդը ռեստորանային սննդի մակարդակի հասցնելու առաջադրանք է դնում, բարձրացնում է զինվորականների աշխատավարձը, ոստիկանության զորքերը ընդդիմախոսների…

Read More
News/Նորություններ

Արագ բացահայտում․ ո՞վ էր ուզում Մելիք Մանուկյանի մահը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի…

Read More