News/Նորություններ

Աշակերտուհին հաղթել է «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Կարապետյանը կմեկնի Ստրասբուրգ:  Աշակերտուհին հաղթել է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում։ ԵԽ հայաստանյան գրասենյակի հայտարարած մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:  Աշակերտուհին այսօր է մեկնում Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, որտեղ նրան կհանձնվի դիպլոմ: Բացի Անիից` հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում դիպլոմներ կստանան 47 այլ երկրների աշակերտներ ևս` իրենց պատկերացրած ապագա…

Read More