>
News/Նորություններ

Աշակերտուհին հաղթել է «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Կարապետյանը կմեկնի Ստրասբուրգ:

 Աշակերտուհին հաղթել է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթում։
 ԵԽ հայաստանյան գրասենյակի հայտարարած մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

 Աշակերտուհին այսօր է մեկնում Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, որտեղ նրան կհանձնվի դիպլոմ: Բացի Անիից` հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում դիպլոմներ կստանան 47 այլ երկրների աշակերտներ ևս` իրենց պատկերացրած ապագա եվրոպացուն համոզիչ և պատկերավոր ներկայացնելու համար:

 Այցի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մրցույթի կազմակերպիչը` ԵԽ հայաստանյան գրասենյակը:

 Ստրասբուրգում նախատեսված են այցելություններ քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, իսկ ԵԽ 70 ամյակի հոբելյանական գլխավոր միջոցառմանը մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Related posts

Leave a Comment