Հնարավորինս շատ օգտագործեք խնձոր. Այգեպան Գրիգոր
Կոտայքի տարածաշրջանը հայտնի է իր խնձորի այգիներով ` Արտազան , Քարաշամբ , Գառնի և այլն։ Համեղ և բազմատեսակ խնձորի այգիներով անմասն չէ նաև Աբովյանի տարածաշրջանը։ Արդեն սկսվել է խնձորի առանձին տեսակների բերքահավաքը , չնայած այն հանգամանքին , որ այս տարի խնձորենիների համար նպաստավոր չի եղել , ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ բերքը ավելի պակաս է։
Չի կարելի մոռանալ , որ խնձորենիների խնամքը պետք է կատարվի ամբողջ տարվա ընթացքում ` աշնանը բերքահավաքից հետո ծառերի շուրջը փխրեցվում է , գոմաղբով պարարտացվում , տերևաթափից հետո , կամ գարնան սկզբին կատարվում է էտ , որից հետո միչև ծառերի ծաղկելը մի քանի անգամ սրսկվում են , ինչպես նաև մինչև բերքահավաքը չորսից-հինգ անգամ այգիները ոռոգվում են։
Խնձորը այն միրգն է եղել , որով գայթակղվել և խաբվել է Եվան ու դրախտից արտաքսվել։
Ժամանակակից բժկությունը նոր օգտակար հատկություններ է հայտնաբերում խնձորում և խորհուրդ տալիս հնարավորինս շատ օգտագործել խնձոր։
Այսօր մենք գտնվում ենք Նոր Գեղիի այգեպան Գրիգորի կողմից խնամվող այգում , հիանում նրա գեղեցկությամբ։ Քայլելով ծառերի արանքով լսում ենք նրա բացատրությունները այգու խնամքի , ինչպես նաև խնձորի պահպանման մասին։
Նաիրուհի Տոնեյան