Հարգանքի տուրք Աբովյան քաղաքում
<<Արցախի պաշտպանության գնդի>> ազատամարտիկ Լավրիկ Վոլոդյայի Նագդալյանի ( ծն. 24.01.1963 ) պատվին Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում կատարվեց ցայտաղբյուրի օծման արարողություն։
Լավրիկ Նագդալյանը իր մասնակցությունն է ունեցել արցախյան պատերազմներին , սկսած 1992-թվականից , անմասն չմնալով Հայաստանի սահմանների պաշտպանության գործում ։
Լավրիկ Նագդալյանը վառ հուշեր է թողել իրեն ճանաչողների սրտերում, սկսած հարազատներից, հարևաններից մինչև մարտական ընկերները` վայելելով բոլորի վստահությունը, սերն ու հարգանքը։
Նա էությամբ հայրենիքի նվիրյալ զինվոր էր իր հաստատակամ դիրքորոշումներով։
Միջոցառումը կազմակերպվել էր <<Հանուն սահմանի>> սոցիալական ՀԿ֊ի և կամավոր երիտասարդների ջանքերով։
Միջոցառման ընթացքում կարդացին բանաստեղծություններ և հնչեցին երաժշտական կատարումներ:
Ելույթ ունեցան մարտական ընկերները՝ պատմելով նրա կյանքից առանձին հիշարժան դրվագներ։
Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում ռազմահայրենասիրական դաստիարակության յուրահատուկ դաս է երիտասարդների համար։ Այն ամրապնդում է սերն առ հայրենիք, ինչպես նաև նպաստում է նահատակ ազատամարտիկների սխրանքն ու խիզախումը վառ պահելու գործին: