Media/Մամուլ News/Նորություններ

Վարդավառ է, վարդավառ է, Վարդավա՜ռ…

Վարդավառը հայկական ավանդական Հինգ տոների շարքում ամենասիրվածն է։

Վարդավառն ավելի շատ համարվում է երիտասարդների և մանուկների տոն ։Այն հենց այդպես էլ անվանում են «ջրոցի խաղալ» , այսինքն ՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին…

Այս ծիսակատարությունը դեռ հնուց է ընդունված ։
Տոնի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է, մաքրագործումը ՝ դրսևորված ջրցանությամբ։
Քանի որ “վարդավառ “բառը կապում են վարդ արմատին, այդ օրը ընդունված է միմյանց վարդեր նվիրել։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով սեր սփռել ամենուրեք։
Վարդավառը ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի ։
Ամեն տարի հայ ժողովուրդը եկեղեցիներում տոնում է Վարդավառը`Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։

Նրա կրոնական իմաստն այն է, որ Քրիստոս՝ Աստծո որդին , իր պայծառությունն ստանում է Հայր Աստծո լույսից և , ծավալվելով ու հասունանալով որպես շողշողուն պտուղ, տարածում է իր լույսն ու բարիքները՝ ճշմարիտ հավատը:
Քրիստոսի լույսից ու ջերմությունից կյանք և կենդանություն է առնում ողջ բնությունը՝ աշխարհը:

Այսօր էլ Մոսկվայում , մեր հայերը որպես միասնության և համախմբվածության կոչ ՝ եկեղեցական համալիրի տարածքում, մեկնարկեցին հայկական ծիրանի բաշխման բարեգործական միջոցառում ։
Այնուհետև ,հայերը այլ ազգերի ներկայացուցիչների հետ օրը վերածեցին տոնի ՝ ծանոթացնելով նրանց մեր ավանդույթներին։

Յուրաքանչյուր տարի մեծ խանդավառությամբ նշվում է Վարդավառը, բայց երկրում ստեղծված իրավիճակից ելնելով , որոշվեց այս տարի չտոնել ։
Սակայն բակերում մերթ ընդ մերթ հանդիպում ենք երեխաների ՝ ջրով լիքը դույլերով կամ ջրցան հրացաններով ։
Մանուկների խաղը , հրճվանքն և ուրախությունը ՝ հավատքն է գալիք լավ օրերի …

Հարակից հղում:

https://abovyan.com/2004/07/vardavarpeople-splash-water-on-each-other/

Related posts