Media/Մամուլ News/Նորություններ

Հպարտ ենք, որովհետև եռագույն ունենք

Այսօր ևս մեկ անգամ հայն ապացուցեց ,որ ինքն արժանի է իր անվանը . ՀԱՅ ֊ Հպարտ , Անկոտրում , Յավիտենական…

Հպարտ ենք ,որովհետև եռագույն ունենք։

Անկոտրում ենք , որովհետև երկնքնում սավառնող արծիվներ ու երկրի վրա ամուր կանգնած առյուծներ ունենք։

Յավիտենական ենք , որովհետև խաչ ունենք ու այգիներում արևի մաքուր ճաճանչների ներքո ՝ աճող ծիրան ունենք։

Այդ փոքրիկ պտուղը ՝ վառվող կրակների միջից հառնող փյունիկի նման չճզմվեց , այլ միախմբվեց սփյուռքում ապրող հայությանը և ապացուցեց , որ չկա հայրենիք ,սփյուռք ,այլ կա հայություն ու միասնություն։

Երբ հայն է ուզում ՝ ծիրանը դառնում է ՝ հաց , լավաշ, դհոլ ,զուռնա ,երգ ու պար։

Անառիկ Բերդը դարձավ ” Բերդ” պար ու թնդաց աշխարհով մեկ։
Տաշիրցին ,Կոտայկցին ,Իջևանցին և այլ բազում ու խրոխտ հայեր միաձուլվեցին ,բռունցք դարձան , թև ու թիկունք։
Եկան ասելու , որ հայը եղել է , կա ու կմնա…

Աստված պահապան մեր ազգին հայոց…

Սատար կանգնեք մեր բանակին: https://www.1000plus.am/hy/

Related posts