ՄԻՆՉ ՄԵՆՔ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒՑ, ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇՈԻՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ
Շնորհակալություն նրանց, իրենց անձնվեր ու հոգատար աշխատանքի և վերաբերմունքի համար
Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության գծային բրիգադը աշխատում է գերլարված ռեժիմով ։ Իրականացվում է օրական մինչև 40-ից 50 կանչ , յուրաքանչյուր բրիգադ մոտավորապես 20 կանչ Աբովյան քաղաքում և հարակից գյուղերում:
Բրիգադները համալրված են որակյալ բուժանձնակազմով, համապատասխան դեղանյութերով և սարքավորումներով։
Անհրաժեշտության դեպքում կատարվում է էլեկտրասրտագրություն, արյան մեջ շաքարի քանակի որոշում, իսկ շնչառական անբավարարվածության ժամանակ ՝ ապահովում անհրաժեշտ քանակությամբ թթվածնով։
Ըստ շտապօգնության բրիգադայի հոգատար ու փորձառու բժիշկ Բագրատ Ստեփանյանի ՝ բոլոր ջերմող հիվանդներին այցելելիս ներկայանում են պաշտպանիչ հագուստներով:
Մեքենաները հիվանդ տեղափոխելիս ախտահանվում են։
Բոլոր կլինիկական նշաններով կասկածելի հիվանդներին տեղափոխում են հատուկ կարանտինի համար նախատեսված շտապօգնության մեքենաներով ՝ բացառելով շփումը այլ հիվանդների հետ։
Սովորաբար կանչ ստանալուց և նշված հասցե ժամանելու ընթացքը կազմում է 3-ից 15րոպե ՝ կախված հեռավորությունից :
Հիվանդներին տեղում ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն, իսկ հարկ եղած դեպքում տեղափոխում հիվանդանոց։
Սակայն , հիվանդի հրաժարվելուց հետո հեռախոսակապ են հաստատում և վիճակի վատթարացման դեպքում կատարում կրկնակի այց և տեղափոխում հիվանդանոց։
Ցանկացած անհանգստացնող գանգատի դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես դա վերաբերվում է կրծքավանդակի, որովայնի, վերջույթների ցավերին , որոնք կարող են լինել ինֆարկտի նախանշան։
Շտապօգնության անձնակազմի անունից բժիշկ Ստեփանյանը հորդորում է.
“Սիրելի’ հայրենակիցներ, եղե’ք առողջ….
Առողջությունը երջանկության կարևորագույն
բաղադրիչ է “։
Բժշկության ներկայիս գերխնդիրն է covid 19֊ը ։ Եվ քանի որ վարակը չի նահանջում , շտապօգնության մեր բժիշկները կոչ են անում բոլորին ՝ զգոն լինել ՝ կրել դիմակներ , պահպանել
սոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը: Իսկ վարակի հետ կապված որոշակի նախանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի և մեկուսանալ:
Օգնե՛ք բժիշկներին, մի բարդացրեք առանց այն էլ նրանց դժվար աշխատանքը…