Արվեստների և արհեստների մշակութային փառատոն
Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի ունեցավ <<Արվեստների և արհեստների>> մշակութային փառատոնը, որի ժամանակ ցուցադրվեցին նաև Աբովյանի գեղարվեստի դպրոցի մանկավարժների ու սաների աշխատանքները:
Կոտայքի մարզը ներկայացնող տաղավարում Հրազդանի, Նոր-Հաճընի, Մեղրաձորի արվեստների դպրոցների գործերի մեջ իրենց ուրույն տեղն ունեցան աբովյանցի պատանի արվեստագետների ու նրանց ուսուցիչների բազմաժանր աշխատանքները:
Գեղանկարչական, ձեռագործ աշխատանքները, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները առանձնանում էին գեղարվեստական նուրբ ճաշակով և խելացի լուծումներով: