News/Նորություններ

Այցելություն դատարան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այցէլությունս զուտ ճանաչողական բնույթ ուներ:

Գործող դահլիճի տեսքը բարվոք էր: Քաղաքացիական գործերով դատավոր Մեխակ Գևորգյանը բավականին բանիմաց ու փորձառու և սուր հումորով օժտված անձնավորություն էր:

Քննվեց երկու գործ . Մեկը ընտանեկան էր, երեխայի խնամակալության հարց էր քննվում:

Նիստի ընթացում պարզ դարձավ, որ Եզդի համայնքի չգրված օրենքով այլազգների հետ ամուսնությունը արգելվում է: Նիստը հետաձգվեց խնամակալական պետական մարմնի եզրակացության բացակայության պատճառով:

Երկրորդ նիստը դրամական պարտք ու պահանջի հարցին էր առնչվում : Կողմերից մեկի դատապաշտպանը հայտնի փաստաբան Հակոբ Չարոյանն էր , որը հայտնի է իր հմտությամբ և մի շարք սկանդալային գործերին իր համարձակ մասնակցոթյամբ: Նրա կարծիքով այս գործը իր պաշտպանյալը շահելու է 100%-ով, թեև մեկ տարի է ինչ այն դատական ատյաններում շրջապտույտի մեջ է: Այս անգամ էլ այն հետաձգվեց վկաներից մեկի բացակայության պատճառով:

Դատարանի շենքը ընդհանուր առմամբ համեստ էր, Լուսավորությունը միջակ: Ընդհանուր սրահի իրերը խորհրդային ժամանակներն էին հիշեցնում: Աշխատակիցները զուսպ ու բարեհամբույր էին՝ պատրաստակամ աջակցելու ու օգնելու այցելուների հարցերին:

նորայր Հակոբյան

Related posts

Leave a Comment