News/Նորություններ

Հայաստանը գրավում է առաջին հորիզոնականը

Առաջին անգամ միջազգային բանակային խաղերում Հայաստանը գրավում է առաջին հորիզոնականը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում մասնակցել են 6 երկիր ՝ ՀՀ, ՌԴ, Բելոռուս, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան և Հունաստան.
Մրցույթն անց է կացվել 5 փուլով : Երկու շաբաթ տևող թեժ պայքարում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:
4 մարզիկներից բաղկացած թիմի ամենակրտսեր մարզիկը մեր համաքաղաքացի Նարեկ Կալլոշյանն է, ով ոսկե մեդալ է բերել թիմին՝ ‹‹Ռազմական կողմնորոշում›› ,‹‹Էրուդիտ ›› մարզաձևերում ինչպես նաև ամենաբարձր միավորները՝ ‹‹Դիպուկահար ›› մարզաձևում:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից՝ գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: 
Սիրով շնորհավորում ենք աբովյանցի Նարեկ Կալլոշյանին և նրա ընտանիքին մեծ հաղթանակի առթիվ և հպարտանում, որ տաղանդավոր երիտասարդները շատ են մեր քաղաքում:

Սրբուհի Մելքումյան

Related posts

Leave a Comment