News/Նորություններ

Դժվար է քննադատել մեկին, ով չի թողնում թալանել բանակը

Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հաց ու պանիրը, ով հանգիստը, ոչ թե Բադեն Բադենի կազինոներում փողերը մսխելով կամ Աֆրիկայի սավանաներում առյուծին դիպուկահարով սպանելով է անցկացնում, այլ Հայաստանի գյուղեր այցելելով եւ հաջողության հասած մարդկանց օրինակներով Հայաստանի քաղաքացիներին` իրենց ուժերի հանդեպ վստահություն ներշնչելով։

Այո դժվար է քննադտել մեկին, ով չի թողնում թալանել բանակը, փոխարենը զինվորների անորակ ներքնաշորերը փոխարինում է որակյալով, 2 զորամասի օրինակով 2 տարվա ընթացքում բոլոր զորամասերի սնունդը ռեստորանային սննդի մակարդակի հասցնելու առաջադրանք է դնում, բարձրացնում է զինվորականների աշխատավարձը, ոստիկանության զորքերը ընդդիմախոսների վրա ուղարկելու փոխարեն հավելավճարով ուղարկում է սահման։ Դա էլ հերիք չէ, բարձրացնում է ոստիկանության, ԱԱԾ-ի, բժիշկների, մանկապարտեզների, սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը, հունվարի 1-ից թոշակները, ռեկորդային՝ 330 կմ ընդհանուր երկարությամբ ասֆալտապատում է տասնյակ տարիներ ասֆալտի երես չտեսած համայնքները, մինչեւ 18 տարեկան բոլորի բուժումը դարձնում է անվճար եւ այլն։


Միթե՞ Փաշինյանը, կամ նրա թիմը անսխալական են, իհարկե ոչ, պարզապես նրան <<քննադատողները>> հիմնականում նախկին թալանչիներն են եւ նրանց ուղեղը չի ընկալում, որ իշխանությունը կարող է չթալանել ու չուտել, եւ ահա թե ինչու Փաշինյանի գյուղացիների հետ շփումը, նրանց արդար քրտինքով արտադրածը հախորժակով ուտելը որպես կոռուպցիա են դիտարկում, իսկ կուկուռուզը ոստիկանական դուբինկա…

Վարսիկ Ճաղարյան

Related posts

Leave a Comment