News/Նորություններ

“Step UP” բացօթյա պարային միջոցառում Աբովյանում

«Future in our hands» հասարակական կազմակերպությունը ERASMUS + ծրագրի շրջանակում հաճախ է իրականացնում փոխանակման ծրագրեր Աբովյան համայնքում։Այս անգամ կազմակերպությունը նախաձեռնել էր պարային միջոցառում՝ Աբովյանի համայնքապետարանի դիմահայց այգում, ուր արտասահմանից ժամանած երիտասարդները պարեցին իռլանդական, լաատինոամերիկյան, հայկական, Հիպ Հոպ ոճի պարեր, ինչպես նաև պարեր ուսուցանեցին երիտասարդներին։Ակտիվ մասնակիցներին տրվեցին խրախուսական նվերներ։

Read More
News/Նորություններ

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը

ԿԸՀ-ն հրապարակել է Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն քաղաքապետ է ընտրվող Աբովյանի գործող ղեկավար Վագահն Գեւորգյանը: Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը: Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավեր է եղել 360 թվեաթերթիկ:

Read More
News/Նորություններ

Փաշինյանը Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց  Աբովյանում՝ մասնակցելով  համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝  ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի: Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին,  կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի: «Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես…

Read More
News/Նորություններ

Վերջին զանգն Աբովյան համայնքում

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը։Աբովյան համայնքում ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված «Վերջին Զանգ»-ին։Տոնական համերգին ելույթ ունեցան սիրված երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Աննա Խաչատրյանը, Համլետ Գևորգյանը, Արմոն, DJ Գարիկը և Աբովյան համայնքի «Ero Drums Studio»-ի դհոլահարները։Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը.«Այսօրը կրկնակի խորհուրդ ունի, խորհուրդ ո՛չ միայն դպրոցն ավարտելու, այլև նաև զանգ դեպի նոր ապագայի և հասուն կյանքի։ Ես վստահ եմ, որ դպրոցում ստացած ձեր գիտելիքները, փորձը, հմտությունները ձևավորած աշխարհայացքը հետագայում էլ ավելի եք հմտացնելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»։Համայնքի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց…

Read More
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Սիրելի՛ աբովյանցիներ, քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել:Այս րոպեից սկսած, բացի առերես հանդիպումներից, նաև այստեղ, ձեր ուշադրությանը կներկայացնեմ Աբովյան համայնքի զարգացման իմ տեսլականը: Սկսենք օրինականության հաստատումից: Օրինականությունն ինձ համար մշտապես եղել է գործունեության հիմնական սկզբունքներից մեկը, իսկ օրենքի գերակայության հաստատումը իմ քաղաքական գերնպատակն է: Այդ իսկ պատճառով, որպես Աբովյանի զարգացման հայեցակարգ, հիմք եմ վերցրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի պարտադիր խնդիրները: Համայնքի կայուն զարգացման կարևորագույն նախապայման եմ համարում համայնքում օրենքի գերակայությունը, որը կապահովի մեր քաղաքացիների համար հավասար պայմաններ և ինքնադրսևորման հավասար հնարավորություններ:

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետը խեղաթյուրում է փաստերը

Ցավում եմ, որ Աբովյանի գործող քաղաքապետն այդպես էլ չկարողացավ տարբերակել իր իսկ ղեկավարած քաղաքում իրականացվող «սուբվենցիոն» ծրագրերը կառավարության «հրատապ լուծում պահանջող» ծրագրերից։ Տեսանյութում վերջինս պնդում է, որ այս պահին Աբովյանում 4 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում և թվարկում է դրանք։ Սակայն իրականում այդ ծրագրերից երկուսը (Էլարի ոռոգման համակարգն ու Հանրապետության փողոցի ջրահեռացման համակարգը) իրականացվում են ոչ թե սուբվենցիոն, այլ կառավարության «ՀՐԱՏԱՊ լուծում պահանջող» ծրագրերի շրջանակներում` հաստատված դեռևս անցյալ ֆինանսական տարում, մեկը` թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգումը սուբվենցիայով ներկայացվել և հաստատվել է դարձյալ անցյալ տարի, և միայն 1 ծրագիր է այս տարի ներկայացվել…

Read More
News/Նորություններ

Ընտրությունների ելքը վճռելու է բացառապես մեկ գործոն` դա աբովյանցու քվեն է

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու է ընտրություններին: Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց ՔՊ-ի թեկնածուի անունը: – Պարոն Պետրոսյան, ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: – ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին առաջադրելու իր թեկնածուին: Այդ թեկնածուն Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի անդամ է, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին…

Read More