News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետը խեղաթյուրում է փաստերը

Ցավում եմ, որ Աբովյանի գործող քաղաքապետն այդպես էլ չկարողացավ տարբերակել իր իսկ ղեկավարած քաղաքում իրականացվող «սուբվենցիոն» ծրագրերը կառավարության «հրատապ լուծում պահանջող» ծրագրերից։

Տեսանյութում վերջինս պնդում է, որ այս պահին Աբովյանում 4 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում և թվարկում է դրանք։

Սակայն իրականում այդ ծրագրերից երկուսը (Էլարի ոռոգման համակարգն ու Հանրապետության փողոցի ջրահեռացման համակարգը) իրականացվում են ոչ թե սուբվենցիոն, այլ կառավարության «ՀՐԱՏԱՊ լուծում պահանջող» ծրագրերի շրջանակներում` հաստատված դեռևս անցյալ ֆինանսական տարում, մեկը` թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգումը սուբվենցիայով ներկայացվել և հաստատվել է դարձյալ անցյալ տարի, և միայն 1 ծրագիր է այս տարի ներկայացվել կառավարությանը` 2019թ. սուբվենցիաներով համաֆինանսավորվելու (աղբատար մեքենաներ և աղբամաններ), որի մասին ես ինքս էլ հայտարարել էի, քանի որ այն հենց 70֊րդ հայտն էր մեր մարզից և միակը` Աբովյանից։

Իսկ եթե տարբերակում է, սակայն կանխամտածված խեղաթյուրում է փաստերը (հիմնավորող պաշտոնական փաստաթղթերն առկա են), ապա հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն է!!!

Իսկ տեսանյութում ներկայացված բազմաթիվ այլ ակնհայտորեն խեղաթյուրված փաստերին, անհիմն պնդումներին և մերկապարանոց հայտարարություններին («երկիրը լքած» սիրիահայ շահառուներ, 2009թ֊ից «չվաճառվող» լոտեր, «մտերիմների» մասնակցություն աճուրդներին, «կեղծ բարեպաշտության» քող և այլն) կանդրադառնամ առաջիկայում` պատեհ առիթ վստահաբար կունենանք 

Related posts

Leave a Comment