News/Նորություններ

Վերջին զանգն Աբովյան համայնքում

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը։
Աբովյան համայնքում ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված «Վերջին Զանգ»-ին։
Տոնական համերգին ելույթ ունեցան սիրված երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Աննա Խաչատրյանը, Համլետ Գևորգյանը, Արմոն, DJ Գարիկը և Աբովյան համայնքի «Ero Drums Studio»-ի դհոլահարները։
Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը.
«Այսօրը կրկնակի խորհուրդ ունի, խորհուրդ ո՛չ միայն դպրոցն ավարտելու, այլև նաև զանգ դեպի նոր ապագայի և հասուն կյանքի։ Ես վստահ եմ, որ դպրոցում ստացած ձեր գիտելիքները, փորձը, հմտությունները ձևավորած աշխարհայացքը հետագայում էլ ավելի եք հմտացնելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»։
Համայնքի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց Աբովյանի պատվավոր քաղաքացի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին շրջանավարտներին տոն պարգևելու համար։
Տոնական միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։

նյութը Աբովյան-իմ քաղաքը

Related posts

Leave a Comment