News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ. Գրիգոր Գուլյան.

Սիրելի՛ Աբովյանցիներ, շնորհիվ ձեր ոգևորող ու սատարող խոսքերի, այսօրվա քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ:

Շարունակում ենք նույն ոգով ու չենք նահանջում: Հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև մեր սիրելի Աբովյան քաղաքում:

Իսկ ես շարունակում եմ նաև օնլայն հարթակում ներկայացնել Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված իմ տեսլականը:

Այսպիսով, մենք նախատեսում ենք համայնքի կանաչապատ տարածքների պահպանում և ընդլայնում, կանաչ գոտիների ձևավորում, լուսավոր, տեսախցիկներով ապահոված խաղահրապարակների ստեղծում:

Ներբակային փողոցների լուսավորություն՝ էներգախնայող լույսերով:

Related posts

Leave a Comment