Articles/Հոդվածներ

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ

Երկնքից ուժ տուր, ուժ տուր, որ ապրեմ,
Միշտ ինձ հետ եղիր, որ չխարխափեմ …

Աբովյանի Համայնքային գրադարանում կազմակերպվել էր հուշ֊ցերեկույթ “Իմ հերոսը դու ես ” խորագրով՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Էդուարդ Հովհաննիսյանին ։

Դահլիճում ամեն-ինչ Էդուարդին էր հիշեցնում՝ զինվորական համազգեստը, լուսանկարները, պարգևները …. Հոգեպես զգացվում էր նրա ներկայությունը ….
Սակայն նա՝ նա ….. մեզ հետ չէր ….

Էդուարդ Հովհաննիսյանը կդառնար 33֊տարեկան …
Ցերեկույթի ողջ ընթացքում հնչում էին Աննա Վարդանյանի բանաստեղծությունները՝ նվիրված հերոսացած ամուսնուն, հավերժի ճամփա բռնած մյուս հերոսներին …

Միջոցառմանը ներկա էին գրողներ՝ Վահունի Հովակիմյանը, Հովհաննես Սարոյանը; Ասլիկ Հակոբյանը, հարազատները և մտերիմները ։
Դահլիճում էին նաև Էդուարդի զավակները:
Նրանց ներկայությունը ապացույցն է այն բանի, որ կյանքը շարունակվում է, շարունակվում է՝ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակը վառ պահելով և նրանց կիսատ մնացած գործերն ու չիրականացված երազանքները իրագործելով …

Related posts