Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է
1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարևորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր:
Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝մարդիկ այցելում են հուշարձաններ և տեսարժան վայրեր, կազմակերպում համաժողովներ , կատարում մաքրման աշխատանքներ ։ Այդպիսով հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Աբովյան քաղաքն էլ , կրելով Մեծ գրողի անունը , իր ուրույն տեղն ունի Հայաստան աշխարհում ,որպես գեղատեսիլ ու գողտրիկ անկյուն։
Մեր հարազատ քաղաքին, չնայած երբեմն անվանում են երիտասարդ , սակայն այն ունի պատմական խորը արմատներ ՝ Էլլար-Դարանի ամրոցի պատմությունը թվագրվում է երրորդից առաջին հազարամյակով :
Այն հիմնվել է Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ : Դարանի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ուրարտական արքա Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը :
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի բակում տեղադրված է արձանագրության կրկնօրինակը :
1963 թ-ին Էլլար գյուղի հարևանությամբ հիմնված Աբովյան քաղաքի պատմամշակութային ճամփորդությունը կարելի է սկսել Սուրբ Ստեփանոս եկեղեցուց , որի հիմնման տարեթիվը համարվում է 1851 թ-ը :
Այն մինչ օրս էլ մնում է աբովյանցիների ուխտավայրերից մեկը :
Սարալանջի բարձունքին է հառնում Տրդատ Գ թագավորի գեղեցիկ արձանը ՝ ցլամարտի տեսարանով :
Քաղաքի մարզամշակույթաին կենտրոններից է քաղաքային մարզադաշտը :
Սուրբ Հովհաննես եկեղեցին ժամանակակից Աբովյանի գլխավոր այցեքարտն է : Այն ընդգրկված է հանրապետական տուրիստական երթուղիների ցուցակում :
Էլլար գյուղի բարձունքի վրա է գտնվում հայրենական պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշահամալիրը : Հայրենական պատերազմի զոհերին և արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան կա նաև քաղաքի կենտրոնում: 1988 թ-ի աղետալի եկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողը դրսևորումն է մոխիրների միջից հառնող փյունիկին:
Այստեղ է նաև գտնվում հայ-ռուս բարեկամության խորհրդանիշ ՝ զինվորների արձանը :
Քաղաքին մեծ շուք է տալիս Խաչատուր Աբովյանի կիսանդրին ։ Դա տաղանդավոր գրողի արձանն է, կանգնած սերունդներին ու դարերին ոգևորելու ու հայրենասիրականկան ոգով կրթելու: