News/Նորություններ

Արյուն է եղել աշխարհում

Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
Եղիշե Չարենց

Ի՞նչ դժողք կարող է չափվել կամ համեմատվել հայ կոտորածների արնածովի հետ ։
Սարսափում ենք ,երբ լսում ենք Մեծ Եղեռն բառը , քանի որ այն իր մեջ ընդգրկում է ոճրագործություն, չարագործություն ,սպանություն, կոտորած, արյունհեղություն, արցունք ու արյուն :
Թուրքական իշխանությունների հրամանով ձերբակալվեցին և խոշտանգվեցին, բնաջնջվեցին ու դաժանաբար սպանվեցին միլիոն ու կես հայ ։
Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր։
Միլիոն ու կես մարդ , յուրաքանչյուրը մի Նոր կյանքի սկիզբ, յուրաքանչյուրը մի Նոր օջախի լույս ։ Միլիոն ու կես հետքեր ճամփեքին անհետացան, միլիոն ու կես աղերսող ձայներ լռության մեջ խլացան։ Եվ Միլիոն ու կես հարցեր պատասխան չունեցան , Միլիոն ու կես թևեր դեպի երկինք սլացան, Միլիոն ու կես կյանքեր կորան վայրկյանի պես, Ամեն մեկիս մեջ կա անցյալ` Միլիոն ու կես։


Ամեն տարի հայ ժողովուրդը այցելում է Ծիծեռնակաբերդ ՝ մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի տուրքը ։
Սակայն երկրում ստեղծված իրավիճակից ելնելով , այս տարի հայ ժողովուրդը հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության անմեղ զոհերին ուրույն ձևով ՝ ապրիլի 23-ին երեկոյան 21։00-ին հնչեցին եկեղեցական զանգերի
ղողանջները , որոնց ներքո մարեցին լույսերը և մարդիկ ՝ պատուհանների մոտ կանգնելով , երեք րոպե լռությամբ և հեռախոսերի արձակած լույսերով , հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։
Բազմաթիվ աբովյանցիներ ևս, միացան հայ ժողովրդի արյան ճիչին և աղոթքներով ձայն բարձրացրին առ Աստված .

Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա
Աչքերի արցունքն ու ցավը վերանա
Թող խաղաղ բացվի երկինքը
Որ անհոգ ապրի մանկիկը
Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը…

Related posts