Media/Մամուլ

Կազմակերպվել է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

“Խարույկ” երիտասարդական թիմի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կազմակերպվել է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք ։
Ցուցադրվել են նկարներ, կավից աշխատանքներ, թևնոցներ, մատանիներ, բռոշներ, թխվածքեղեն …
Մշակութային իրազեկությամբ ելույթ ունեցան Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաները ։
Վաճառքից գոյացած հասույթը օգտագործվելու է արցախցի և զոհվածների երեխաների կրթական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնելու նպատակով ։
Հաճելի և խրախուսելի է երիտասարդների մասնակցությունն ազգային քաղաքականության մշակման և կայացման գործում:
Այդ նախաձեռնությունը նոր հեռանկարների նախահիմքն է, որն էլ խոստանում է բարձրացնել երիտասարդների աշխատանքային հեռանկարները և նպաստել անձնային և մասնագիտական զարգացմանը:

Related posts