My Small and Great Abovyan
Լեռնային երկրի իմ հրաշք քաղաք,
Հատիսի լանջին բացաված մի ծաղիկ,
Ուր անուրջներս եմ երկնել անաղարտ,
Ուր հորդել արցունք , վառել ժպիտ:
Ու ծխացել է բերկրանքով անեղծ,
Սիրտն իմ բոցավառª առաջին սիրով,
Ուր արտասվել է հոգիս հուսազերծ,
Ար¢ամուտի դժգույն շողերով:
Ուր ես ծնկաչոքª Տիրոջ տաճարում,
Թոթովել եմ իմ աղոթքն առաջին,
Եւ ուր մոլորվածª կյանքի մացառում
Մայրական խրատ ստացել անգին:
Լեռների երկրի իմ ծաղիկ քաղաք,
Պա¯րզ, խորախորհու°րդ դու իմ օթ¢ան,
Դու Մեծ Ուսւցչի անունով կնքված
Իմ փոքրի¯կ, բայց մե°ծ, չքնաղ Աբովյան:
Մհեր 2005