Creations in Armenian

Աշնանային գույներ

Աշնան քնքուշ ու նուրբ շունչը և տերյանական ոգին թևածում էր Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում, որտեղ կազմակերպվել էր ցերեկույթ “Աշնանային գույներ ” խորագրով ։ Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս Նաիրուհի Տոնեյանը։ Նրա ելույթն համեմված էր նաև իր գրչին պատկանող տողերով ։ Աշուն էր տիրում սրահում , որտեղ և անց էր կացվում միջոցառումը։ Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող սենյակը զարդարված էր բազմագույն և խայտաբղետ թուփ ու տերևներով , անուշահամ մրգերով ,ինչն էլ անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրությանը: Միջոցառումն սկսվեց աշնանը նվիրված երգով։ Ամբողջ…

Read More