With You
Գիտես թե որքան դժվար է սպասել
Ընդմիշտ տանջվելով անվերջ երազել,
Մտքերով միայն քո կողքին լինել
Երազում միայն քեզ հետ զրուցել:
Գիտես թե որքան դժվար է սպասել
Միայն անցյալը մտքերում հիշել,
Միայն անցյալի հուշելով ապրել
Անվերջ արցունքով աչքերս պատել:
Գիտես թե որքան դժվար է հիշել
Միասին եղած օրերով ապրել,
Կարոտով հիշել ամեն մի վայրկյան
Ամեն մի խոստում խոսք սովորական:
Գիտես թե որքան դժվար է սպասել
Օրերը անցնող անիմաստ ապրել,
Ամեն ժամ տխրել, տխուր արտասվել:
Միայն երազել, որ քեզ հանդիպեմ:
Ուզում եմ աշխարհը լինի գունավոր
Չլինեն մարդիկ լքված մենավոր,
Ուզում եմ լինեն ազնիվ ու արդար
Հնչեն ծիծաղներ անվերջ անդադար:
Բաց թե որ կյանքը փուչ է ու դատարկ
Ինչպես կարող է լինի մեծ հրաշք,
Ինչպես կարող է աշխարհը արար
Լինի գունավոր բոլորիս համար:
Ապրենք
Եթե քո կյանքում լինի խոչնդոտ
Եթե բարդ պահեր անվերջ գան քեզ մոտ
Դու երբեք երբեք մի հուսահատվիր
Այլ միայն հույսով հաղթել դու փորձիր:
Անհաջողություն գա կյանքում քո հանկարծ
Մի համարիր երբեք դու քեզ պարտված
Այլ միայն հավատով փորձիր հաղթել
Եւ իսկույն կզգաս, որ չես պարտվել:
Իսկ եթե լինեն մարդիկ բիրտ ու չար
Փորձեն պարգեւել վշտեր անհամար
Դու փորձիր սիրով նրանց ընդունել
Եւ իրոք կզգաս, որ ճիշտ ես վարվել:
Մեկ է մեր կյանքը լի է դավերով
Լի է պահերով ուրախ ու տխուր
Մենք պետք է միայն ապրենք մեծ հույսով
Անմար հավատով ու հզոր սիրով:
Հիմա զգացիր, որքան դժվար է
Քեզանից հեռու մենակ ապրելը
Անվերջ քո մասին միշտ երազելը
Բայց ավաղ նորից քեզ չտեսնելը:
Armine Tatosyan:2005