News/Նորություններ

Genocide commemoration in friendship museum-Armenian

90տ. առաջ պայթեց մեր մայր պատմության ազնիվ երակը: Ո±րն էր հանցանքը այս աղետին ենթարկվող մեր ժողովրդի, որ զրկվեց նախ իր հանճարեղ զավակներից, ապա երկրից, իրեն արյունակից դարձած հող ու ջրից…

Այսօր արդեն աշխարհն է բարձրաձայն խոսում հայոց ցեղասպանության մասին: Եւ ամենուր կազմակերպվում են միջոցառումներ, ոգեշնչման երեկոներ, որոնք արթուն են պահում մեր հիշողությունը եւ պայքարի ոգին:

Հայ եւ ռուս բարեկամության թանգարանում տեղի ունեցավ այդպիսի մի ոգեշնչման երեկո, կազմակերպված թանգարանի տնօրինության եւ ուս. խորհուրդի կողմից, ցուցադրվում էին լուսանկարներ, որոնք փաստ են եւ վկայություն երիտթուրքերի ոճրագործության մասին:

Իրենց հայրենասիրական երգերով հանդես եկան նաեւ ՙԷրզրում՚ մանկական երգչախումբը (ղեկ. Գրիգոր Համբարյան) եւ մեներգչուհի Հայկուհի Ադյանը: Ուս. խորհրդի անդամ Վլադիմիր Խաչատրյանը լուսանկարների հիման վրա հյուրերին ներկայացրեց եղեռնագործությունը: Ըստ ուս. խորհրդի անդամների եւ երեկոյի կազմակերպիչներից մեկիª Ասլիկ Հակոբյանի նպատակը մեկն էր, որ եղեռնը չի ներվել նույնիսկ 90 տարի առաջ եւ չի ներվում այսօր… բայց համոզվում ես, որ հայ ժողովրդի կյանքից չեն կարող պակասեցնել նրա մարդկային վսեմ առաքինություններից եւ ոչ մի բան:

Այցելեք խնդրեմ մեր ցուցասրահը.

Related posts

Leave a Comment