Media/Մամուլ News/Նորություններ

ՄԻԱՑՈՒՄ

Աբովյան քաղաքի Երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ ռեժիսոր՝ Սամվել Թադեւոսյանի «ՄԻԱՑՈՒՄ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։

Ֆիլմի դիտումը կազմակերպվել էր «Միասնության դրոշ» նախաձեռնության շնորհիվ ։

Իրենց ելույթներով հանդես եկան ազգային երգիչ Գրիգոր Համբարյանը և « Dream Beat Studio » ազգագրական համույթը։

Ֆիլմը ստեղծվել է երեք տարի առաջ։
Այն իր մեջ ընդգրկում է Արցախյան պատմությունը ՝ նախաքրիստոնեական ժամանակներից մինչև վերջին տարիները։

Ֆիլմը ճանաչողական է և հիմնված պատմական և փաստավավերագրական հիմքերի վրա։ Նպատակն է՝ սերունդներին իրազեկել հայոց պատմությանը և արցախյան գոյակռվին …

Ըստ ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանի . « Հայ մարտիկը չի պարտվել , չի պարտվել հայի ոգին ։
Մեր սերունդը ամուր է » ։

Հայ ժողովուրդը սեփական ազատության համար մարտնչող, քարից հաց քամող ու ժայռից տուն ստեղծող, աշխարհի հնագույն ազգն է…
Եղել ենք ,կանք ու կլինենք՝ շարունակելով առաջ շարժվել՝ ամուր կառչելով մեր պապենական արմատներից, ունենալով անսահման հույս, հավատ և հպարտություն …

Related posts