Media/Մամուլ News/Նորություններ

Աբովյանում նշվեց Հայոց Բանակի օրը

Ամեն տարի հունվարի 28֊ը տոնականորեն նշվում էր Հայոց Բանակի օր։ Սակայն այս տարի պատերազմը իր դաժան հետքը թողեց։Աբովյան քաղաքում «Հանուն սահմանի» նախաձեռնությամբ Հայոց Բանակի օրը նշվեց հիշատակի միջոցառումներով: Հայրենական պատերազմի «Անմար կրակ»-ը վերածվեց մերօրյա պատերազմի մասնակից աբովյանցի հայորդիների լուսանկարներով, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին ՝ հերոսանալով անձնուրաց սխրագործություններով ։ Քաղաքացիները հարգանքի տուրքն ու խոնարհումն էին արտահայտում ծաղիկներ խոնարհելով՝ հերոս զինվորների լուսանկարների առջև:Մի շարք պարային խմբեր շուրջպար էին նախաձեռնել Տրդատ Երրորդի արձանի շուրջ։ Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներով ոգևորման խոսքեր ուղղեցին սահմանին ծառայող զինվորներին ՝ ցանկանալով նրանց ուժ և կորով հայրենիքի սահմանները…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ , ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐ

Երկրում տիրող արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա սեպտեմբերի մեկը, որպես Գիտելիքի օր տոնականորեն չի նշվել։ Ուսումնական հաստատությունները իրենց դռները սովորողների առջև կբացեն սեպտեմբերի 15֊ից ։Առանձին ձևաչափով կընթանա նաև ուսումնական պրոցեսը , ելնելով համաճարակային իրավիճակում հիգիենիկ պայմանների ապահովմամբ՝ պարտադիր ջերմաչափմամբ, դիմակների կրմամբ, դասաժամերի ոչ լիարժեքությամբ և դասամիջոցների կրճատմամբ։ Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար` բազմաթիվ ժպիտներ, շնորհավորհանքներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ … Սակայն նրանք ամբողջությամբ չկարողացան զգալ այդ բերկրանքը։ Նրանց գեղեցիկ ու երջանիկ ժպիտները պարփակված էին դիմակների տակ ։ Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ…

Read More
News/Նորություններ

Աբովյան – Երևան` բարեկարգ երթևեկություն

Ամեն անգամ Աբովյան ֊ Երևան 261 համարի ավտոբուսներից օգտվելիս մտածում էինք անվտանգ և բարեկարգ երթևեկության մասին ։ Եվ ահա , վերջապես հին ու կիսավեր երթուղային ավտոբուսները փոխարինվեցին գեղեցիկ , բոլորովին նոր ու հարմարավետ տրանսպորտային միջոցներով ։ Աբովյանցին գոհ ու շնորհակալ է այդ որակյալ սպասարկման նախաձեռնողից և շահագործողից , քանզի տրանսպորտային փոփոխությունն իր հետ բերում է նաև նոր վարվեցողություն , նոր սպասարկում և նոր մշակույթ ։ Նորագույն լուծումներով է այժմ հանդես գալու 261 համարի երթուղին ՝ լայն , գեղեցիկ ,հպարտ , լուսավոր , սպասարկելով մեր գեղատեսիլ Աբովյանի քաղաքացիներին։ Թող այդպիսին լինի…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Խաղողօրհնեք

Այսօր տոնական և մարդաշատ էր Աբովյան քաղաքը, քանի որՍուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրն էր ։ Աբովյանի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիներում մատուցվեց պատարագ և օրհնվեց խաղողը ։Խաղողն այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը ։ Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: Հայ առաքելական եկեղեցիները խաղողօրհնեքը տոնել են դեռ հինգերորդ դարից ։ Ըստ ավանդույթի՝ խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։Խորհրդանշական ձևով՝ խաղողի օրհնությամբ օրհնվում է նաև տարվա…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Աբովյան քաղաքի ճանապարհները վերանորոգման գործընթացի մեջ են

Աբովյան քաղաքը դասվելով հանրապետության գեղատեսիլ քաղաքների շարքին , միշտ էլ խնդիրներ է ունեցել ճանապարհների հետ կապված ։ Համարյա ամենուրեք քանդված ճանապարհները անհարմարություն և զգալի վնաս էին պատճառում։ Գարնանը ճանապարհի կարկատած հատվածները երկար չէին գոյատևում , անձրևաջրերի և ձնհալի հետևանքով ավելի էին քայքայվում ՝ փոսեր գոյացնելով ։Եվ այդ ջրափոսերը տհաճ ստվեր էին գցում քաղաքի ընդհանուր կոլորիտին։ Կառավարության կողմից հաստատված սուբվենցիաների տրամադրման ծրագրերի հիման վրա Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհները և Սահմանադրության հրապարակը հիմնովին վերանորոգման գործընթացի մեջ են: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան:Կատարվում են ամբողջական…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ԼԻԲԱՆԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ

Բեյրութում կատարվածը սարսափելի էր …Այդ մահասառսուռ պայթյունը ցնցեց ամբողջ աշխարհը , իր հետ բերելով մեծ ավերվածություններ ՝ խլելով մարդկային կյանքեր , խեղելով ճակատագրեր։Տուժածների մեջ կան բազմաթիվ հայեր , նրանցից շատերը մեր հայրենակիցներն են։Այս դժվար պահին մենք մեր սրտի խոսքն ենք հղում Լիբանանում գտնվող մեր քույրեր և եղբայրներին , կիսում նրանց վիշտը , ապրում նրանց ցավով ։

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ՄԻՆՉ ՄԵՆՔ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒՑ, ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇՈԻՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ

Շնորհակալություն նրանց, իրենց անձնվեր ու հոգատար աշխատանքի և վերաբերմունքի համար Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության գծային բրիգադը աշխատում է գերլարված ռեժիմով ։ Իրականացվում է օրական մինչև 40-ից 50 կանչ , յուրաքանչյուր բրիգադ մոտավորապես 20 կանչ Աբովյան քաղաքում և հարակից գյուղերում:Բրիգադները համալրված են որակյալ բուժանձնակազմով, համապատասխան դեղանյութերով և սարքավորումներով։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է էլեկտրասրտագրություն, արյան մեջ շաքարի քանակի որոշում, իսկ շնչառական անբավարարվածության ժամանակ ՝ ապահովում անհրաժեշտ քանակությամբ թթվածնով։ Ըստ շտապօգնության բրիգադայի հոգատար ու փորձառու բժիշկ Բագրատ Ստեփանյանի ՝ բոլոր ջերմող հիվանդներին այցելելիս ներկայանում…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Հպարտ ենք, որովհետև եռագույն ունենք

Այսօր ևս մեկ անգամ հայն ապացուցեց ,որ ինքն արժանի է իր անվանը . ՀԱՅ ֊ Հպարտ , Անկոտրում , Յավիտենական… Հպարտ ենք ,որովհետև եռագույն ունենք։ Անկոտրում ենք , որովհետև երկնքնում սավառնող արծիվներ ու երկրի վրա ամուր կանգնած առյուծներ ունենք։ Յավիտենական ենք , որովհետև խաչ ունենք ու այգիներում արևի մաքուր ճաճանչների ներքո ՝ աճող ծիրան ունենք։ Այդ փոքրիկ պտուղը ՝ վառվող կրակների միջից հառնող փյունիկի նման չճզմվեց , այլ միախմբվեց սփյուռքում ապրող հայությանը և ապացուցեց , որ չկա հայրենիք ,սփյուռք ,այլ կա հայություն ու միասնություն։ Երբ հայն է ուզում ՝ ծիրանը…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Վարդավառ է, վարդավառ է, Վարդավա՜ռ…

Վարդավառը հայկական ավանդական Հինգ տոների շարքում ամենասիրվածն է։ Վարդավառն ավելի շատ համարվում է երիտասարդների և մանուկների տոն ։Այն հենց այդպես էլ անվանում են «ջրոցի խաղալ» , այսինքն ՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին… Այս ծիսակատարությունը դեռ հնուց է ընդունված ։Տոնի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է, մաքրագործումը ՝ դրսևորված ջրցանությամբ։Քանի որ “վարդավառ “բառը կապում են վարդ արմատին, այդ օրը ընդունված է միմյանց վարդեր նվիրել։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով սեր սփռել ամենուրեք։Վարդավառը ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի ։Ամեն տարի հայ ժողովուրդը եկեղեցիներում տոնում է Վարդավառը`Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Մարզում ծավալուն գործեր են կատարվել

Մայիսի 1-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Աշխատանքի և Աշխատավորների համերաշխության միջազգային տոնը։ 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային ռեժիմի անցումն էր, պահանջով՝ 1856 թվականին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները:Հետագայում էլ, այլ երկրների աշխատավորներ միացան այդ տոնին։ Այդ թվում նաև Հայաստանը՝ մեծարելով հայ մարդուն և նրա կատարած աշխատանքը: Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։ Եվ տարին մեկ անգամ առիթ է ընձեռնվում գնահատելուկատարած աշխատանքները, քանի որ աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր…

Read More