ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ , ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐ
Երկրում տիրող արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա սեպտեմբերի մեկը, որպես Գիտելիքի օր տոնականորեն չի նշվել։
Ուսումնական հաստատությունները իրենց դռները սովորողների առջև կբացեն սեպտեմբերի 15֊ից ։
Առանձին ձևաչափով կընթանա նաև ուսումնական պրոցեսը , ելնելով համաճարակային իրավիճակում հիգիենիկ պայմանների ապահովմամբ՝ պարտադիր ջերմաչափմամբ, դիմակների կրմամբ, դասաժամերի ոչ լիարժեքությամբ և դասամիջոցների կրճատմամբ։
Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար` բազմաթիվ ժպիտներ, շնորհավորհանքներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ …
Սակայն նրանք ամբողջությամբ չկարողացան զգալ այդ բերկրանքը։ Նրանց գեղեցիկ ու երջանիկ ժպիտները պարփակված էին դիմակների տակ ։
Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում:
Թող այս ուսումնական տարին բոլորին բերի նոր ժպիտներ , իսկ կյանքի նոր փուլ մտնող երեխաների մեջ արթնացնի ձգտում դեպի գիտելիքը:
Եվ կրթության տարիները նրանց համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ և բերկրանքով լի։
ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ , ՍԻՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐ…