News/Նորություններ

Աբովյան – Երևան` բարեկարգ երթևեկություն

Ամեն անգամ Աբովյան ֊ Երևան 261 համարի ավտոբուսներից օգտվելիս մտածում էինք անվտանգ և բարեկարգ երթևեկության մասին ։ Եվ ահա , վերջապես հին ու կիսավեր երթուղային ավտոբուսները փոխարինվեցին գեղեցիկ , բոլորովին նոր ու հարմարավետ տրանսպորտային միջոցներով ։

Աբովյանցին գոհ ու շնորհակալ է այդ որակյալ սպասարկման նախաձեռնողից և շահագործողից , քանզի տրանսպորտային փոփոխությունն իր հետ բերում է նաև նոր վարվեցողություն , նոր սպասարկում և նոր մշակույթ ։

Նորագույն լուծումներով է այժմ հանդես գալու 261 համարի երթուղին ՝ լայն , գեղեցիկ ,հպարտ , լուսավոր , սպասարկելով մեր գեղատեսիլ Աբովյանի քաղաքացիներին։

Թող այդպիսին լինի քո ճանապարհը ՝ ապահով ու լուսավառ … Բարի ու անփորձանք երթ ։

Related posts