Media/Մամուլ News/Նորություններ

Խաղողօրհնեք

Այսօր տոնական և մարդաշատ էր Աբովյան քաղաքը, քանի որ
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրն էր ։

Աբովյանի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիներում մատուցվեց պատարագ և օրհնվեց խաղողը ։
Խաղողն այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը ։

Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։
Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:

Հայ առաքելական եկեղեցիները խաղողօրհնեքը տոնել են դեռ հինգերորդ դարից ։

Ըստ ավանդույթի՝ խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։
Խորհրդանշական ձևով՝ խաղողի օրհնությամբ օրհնվում է նաև տարվա ամբողջ բերքը։

Related posts