Աբովյան քաղաքի ճանապարհները վերանորոգման գործընթացի մեջ են
Աբովյան քաղաքը դասվելով հանրապետության գեղատեսիլ քաղաքների շարքին , միշտ էլ խնդիրներ է ունեցել ճանապարհների հետ կապված ։
Համարյա ամենուրեք քանդված ճանապարհները անհարմարություն և զգալի վնաս էին պատճառում։
Գարնանը ճանապարհի կարկատած հատվածները երկար չէին գոյատևում , անձրևաջրերի և ձնհալի հետևանքով ավելի էին քայքայվում ՝ փոսեր գոյացնելով ։
Եվ այդ ջրափոսերը տհաճ ստվեր էին գցում քաղաքի ընդհանուր կոլորիտին։
Կառավարության կողմից հաստատված սուբվենցիաների տրամադրման ծրագրերի հիման վրա Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհները և Սահմանադրության հրապարակը հիմնովին վերանորոգման գործընթացի մեջ են:
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան:
Կատարվում են ամբողջական ասֆալտապատման հիմնաքարերի նորոգման, ջրահեռացման և կահավորման աշխատամքներ։
Քրտնաջան ու բարեխիղճ շինարարների աշխատանքների շնորհիվ մեծ Լուսավորչի անունն կրող քաղաքը կդառնա է՛լ ավելի հիասքանչ ու գողտրիկ: