Ծննդյան տոնի արարողությունները նշվեցին նաև Աբովյանի եկեղեցիներում
Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ և նշվում Սուրբ Ծննդյան ավետիսը ։
Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Ծննդյան տոնի արարողությունները նշվեցին նաև Աբովյանի եկեղեցիներում ։
Երեկոյան, երբ խավարն պատել էր քաղաքը, ամենուր հանդիպում էինք մարդկանց, որոնք վառած մոմերը ձեռքներին շտապում էին տուն:
Ճրագալույսի պատարագից հետո մարդիկ վառած մոմ են տանում ՝ որպես աստվածային լույսի խորհրդանիշ:
Տանում են լուսավորելու իրենց օջախները տիրոջ սուրբ ավետիսի լույսով:
Հունվարի 6-ը նշվում է որպես Աստվածահայտնության օր։ Եկեղեցիներում կատարվում է ջրօրհնեքի արարողությունը:
Օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին:
Այն մեղքերից մաքրվելու, հիվանդներին բուժելու խորհուրդ ունի:
Հայ քրիստոնյաները ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ:
Մեզ և ձեզ մեծ ավետիս արտահայտությամբ: Ի պատասխան հնչում է. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի »
Նաիրուհի Տոնեյան