Բջնին գողտրիկ մի տարածք է հրաշք բնության մեջ
Զբոսաշրջությունը դարձել է մեր երկրի զարգացման հիմնական հեռանկարներից ։
Նախկինում էլ , այժմ էլ շատ հաճախ լսում ենք զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին։
Փաստ է , որ վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան աճել է , իսկ նախորդ տարվա ճանապարհաշինական բումը էլ ավելի թափ կհաղորդի զբոսաշրջության զարգացմանը ։
Կոտայքի մարզի Բջնի գյուղը հայտնի է իր պատմամշակութային և բնական բազմաթիվ հուշարձաններով և ընդգրկված է տուրիստական ուղեգրերում ։
Բջնին գողտրիկ գեղատեսիլ տարածք է ՝ հրաշք բնության մեջ։ Եվ պատահական չէ ,որ այդ տեղանքը բանաստեղծորեն կոչվում է «աստվածների անթափանց բնակավայր»։
Գյուղի տարածքը պարունակում է պահպանված հնագույն խաչքարեր և շատ այլ ճարտարապետական հուշարձաններ:
Գրիգոր Մագիստրոսի կողմից կառուցված միջնադարյան ճարտարապետության գանձը ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Բջնի գյուղի կենտրոնում:
Իսկ Սուրբ Սարգսի խաչաձև գմբեթավոր եկեղեցին Կառուցվել է Բջնիի արևելյան մասում ՝ բլրի գագաթին:
Անթափանցելի Բջնի ամրոցը Հայաստանի միջնադարյան վայրերից մեկն է, որը տեղակայված է Հրազդան գետի արևելյան ափին:
Հին ամրոցի ավերակները վկայում են գյուղի հերոսական պատմությունը, թե ինչպես էր այն նվաճողների հարձակումներից ավերվում , սակայն կրկին վերականգնվում ։
Աբովյանից դեպի Բջնի ճանապարհը բավականին բարվոք է , ինչը չի կարելի ասել մարզկենտրոնից ՝ Հրազդանից դեպի բջնի ճանապարհի մասին , որն ընդամենը կազմում է 18 կմ. ։
Գյուղը իր պատմամշակութային արժեքներով հիմնականում տարածվում է Հրազդան գետի աջ ափին ։
Հրազդան քաղաքից դեպի բջնի տանող ճանապարհը անցնում է Հրազդան գետի գեղատեսիլ կիրճով , այս ճանապարհին է հանդիպում հանքային ջրի բավականին հզոր ելք , որի շրջապատը գտնվում է անմխիթար վիճակում ։
Անմխիթար վիճակում է նաև Բջնի-Հրազդան տանող ճանապարհը ՝ քարաթափոնները տեղ-տեղ հասնում են մինչև ճանապարհ , իսկ արդեն Հրազդան քաղաքի սահմաններում , գեղատեսիլ “Ծովինար” ջրամբար-լճակի մոտ , մի քանի կիլոմետրի հասնող տարածքում բացակայում է ասֆալտը , որն էլ պատճառ է հանդիսացել Բջնի-Հրազդան ճանապարհը դուրս թողնել զբոսաշրջային ուղիներից ։
Հենց այստեղ է գտնվում հանքային ջրի հզոր ելքը , որտեղ զբոսաշրջիկների համար կարելի է կառուցել համտեսի տաղավար , իր համապատասխան կառույցներով ։