News/Նորություններ

Աբովյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 55 տարեկան

Մեր սիրելի քաղաք Աբովյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 55 տարեկան:
Այդ օրը տոնական և գեղեցիկ էր քաղաքը, բոլորը հավաքվել էին քաղաքային զբոսայգում և տոնական բեմականացված բեմակատարումների մասնակիցն էին դարձել:
Մեր քաղաքը գեղեցիկ էր իր մարդկանցով, բնությամբ, ոսկեզոծ աշունով, իսկ ամենա հետաքրքիրն այդ պուրակում շրջող երիտասարդ Խաչատուր Աբովյանն էր, որը շրջում էր իր անունը և հուշարձանը կրող այգում, տեսնողները շփոթված և զարմացած նայում էին և չեին հավատում այդ հրաշքին, թե մեծերը և թե փոքրերը այդ անակնկալից շփոթված էին:
Տոնը էլ ավելի հետաքրքիր դարձավ մայրաքաղաքից և մեր քաղաքից եկած երգիչների կատարումներով:
Քաղաքի տոնը ավարտվեց տոնական գեղեցիկ հրավառությամբ:

Related posts