Աբովյանի համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը
Աբովյան համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց կատարեց Աբովյանի 3-րդ մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է և ամբողջովին կահավորվել է նոր գույքով:
Վահագն Գևորգյանը նշեց, որ Աբովյան համայնքի բոլոր մանկապարտեզներն այս տարի համալրվելու են նոր գույքով:
Հիշեցնենք, որ Աբովյանի 3-րդ մանկապարտեզի 1-ին մասնաշենքը վերակառուցվել էր 2017-2018 թթ.՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի համատեղ ուժերով:
Հատկանշական է, որ մանկաարտեզի հիմնանորոգման ժամանակ կատարվել է հիմքային ամրացում, որը շենքը դարձրել է սեսմակայուն:
Այս տարի նախատեսվում է 3-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի հիմնանորոգումը, որն իրականացվելու է համայնքապետարանի և կառավարության համատեղ ուժերով: