Շաբաթօրյակ երեխաների մասնակցությամբ
Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում ապրիլի 30-ին Աբովյանում համաքաղաքային շաբաթօրյակ էր։
Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները և բոլոր աբովյանցիները, ակտիվորեն մասնակցում էին քաղաքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Ուրախալի փաստ է, որ երեխաներն ինքնակամ, մեկը մյուսին օգնելով զբաղվում էին բակը բարեկարգելու աշխատանքներով։
Նրանց էր միացելնաև փոքրիկ շնիկը՝Սիմբան։
Ավելորդ թղթերը, փաթեթները հավաքելուց հետո, երեխաները բակը ազատեցին հատած ճյուղերից։
Ամենահետաքրքիրն այն էր, որ հեռացնելով ճյուղերը, դրանք տնկել էին հողի մեջ, կարծես փորձելով կրկին կյանքի կոչել կտրած ճյուղերը։
Մեր ապագան՝լուսավոր ու արարող է լինելու… Դա մեր հավատքն է գալիքի նկատմամբ։