News/Նորություններ

Հրաժարական, բայց ինչ ոգով

Տարիներ առաջ, Ելցինը հեռանալիս ներողություն խնդրեց իր ժողովրդից, թեւ նրա օրոք մարդիք սովի չէին մատնվել, գազը չէին կտրել, այդքան արտագաղթ չէր եղել ոնց որ Հայաստանում ու ցույցերում մարդ չէր զոհվել: Միշտ խորհելու առիթ էր տվել թե մեր փոքրաթիվ, բայց մեծ Հայաստանում ղեկավարներն ինչու են այսքան եսակենտրոն ու ագրեսիվ ու զղջալու ընդունակությունից զուրկ: Ոչ Կոմունիստները, ոչ ՀՀՇ-ն, ոչ էլ Ռոբն ու Սերժը կամք չունեցան ներողություն խնդրելու իրենց սխալների, իսկ վերջիններս նաեւ իրենց մարդատյացության համար: Եվ ահա կատարվեց նվաստիս երազանքը: Մեր նոր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, ընդամենը իր…

Read More
Advertisement

Երթ՝ Աբովյանից դեպի Հանրապետության հրապարակ

Սիրելի աբովյանցինե’ր և հարակից գյուղերի բնակիչնե’ր: Հայտնում ենք Ձեզ, որ օգոստոսի 17-ին` ժամը 18:30-ին, Երևանի` Հանրապետության հրապարակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքը, որին ներկա գտնվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Աբովյանի տարածքային գրասենյակը կազմակերպում է ավտոերթ` դեպի Հանրապետության հրապարակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Երթը կմեկնարկի ժամը 15:45-ին Աբովյան քաղաքի Ծննդատան դիմացի խաչմերուկից: Հարցերի դեպքում զանգահարել՝ 095-04-89-89

Read More
News/Նորություններ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդիպեց Աբովյան քաղաքի ակտիվի հետ

Այսօր` մայիսի 20-ին Աբովյան քաղաքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռ. Պետրոսյանը հանդիպեց Կոտայքի մարզի ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ այսօրվա ներքաղաքական վիճակը, առաջիկա անելիքներն ու կուսակցությանն անդամագրվելու հարցերը: Անդրադարձ եղավ նաև ներկաներին հուզող կարևորագույն հարցերին։

Read More
News/Նորություններ

ՍԴՀԿ-ն Կարեն Կարապետյանին կոչ է անում վայր դնել լիազորությունները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները։ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում», – ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։

Read More
News/Նորություններ

Շարունակել պայքարը․ «Ժառանգության» կոչը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ: Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը եւ ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

Read More
News/Նորություններ

ԲՀԿ-ն միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, նշելով որ միանում են «Իմ քայլը» նախաձեռնությանը։   «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել  և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», – ասված է հայտարարության մեջ։

Read More