News/Նորություններ

Սամվել Պետրոսյանը Աբովյանի «Կոտայքի» և առաջիկա ծրագրերի մասին

Փորձառու մասնագետ Սամվել Պետրոսյանը armsport.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Աբովյանի «Կոտայքը» կվերսկսի իր մրցելույթները: Մարզիչը մանրամասներ է հայտնել ընթացող աշխատանքների վերաբերյալ: – Մենք վերականգնում ենք «Կոտայքը», ստեղծում ենք նոր թիմ: Կոտայքը ֆուտբոլային մարզ է, իսկ համանուն թիմը` ֆուտբոլային բրենդ: Կոտայքում բնակվող մարդիկ ֆուտբոլի մեծ երկրպագուներ են: Ակումբում կատարելու եմ ակումբի մարզական տնօրենի պարտականությունները: Գլխավոր մարզիչն է լինելու Տիգրան Եսայանը: Նրան օգնելու են Ալեքսանդր Թադևոսյանն ու Գառնիկ Հովհաննիսյանը: Վերջինս աշխատելու է դարպասապահների հետ: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա դեռ չեմ ուզում անուններ տալ: Միայն կասեմ, որ հունիսի 20-ից սկսելու…

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանի փոխանցմամբ, ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող: Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ. Վահագն Գեւորգյան – 11 227 ձայն, Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն, Կարո Իսրայելյան – 526 ձայն , Էդվին Թադեւոսյան – 520 ձայն, Արթուր Հարությունյան – 159 ձայն: Նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել…

Read More
News/Նորություններ

«Ծառայելու եմ Քրիստոսի և նրա հրեշտակների նման». Ում դեմ է առաջադրվում Աբովյանի նախկին քաղաքապետը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Իսրայելյանը: Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: 2008թ.քաղաքապետի ընտրություններում Իսրայելյանը չառաջադրեց իր թեկնածությունը և չպայքարեց քաղաքապետի պաշտոնի համար՝ տեղյակ լինելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ պաշտոնում ուզում…

Read More
Articles/Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում: Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ…

Read More
News/Նորություններ

Աբովյան քաղաքում առևտրականները գրոհել են հարկային տեսչության պետի աշխատասենյակը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես Աբովյան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:

Read More
News/Նորություններ

Նոր շուկա ու քաղաքակիրթ առևտուր

Աբովյան քաղաքում վաճառականները նստում էին որտեղ հարմարվեր, իրենց ապրանքը վաճառում էին այս կամ այն ծառի տակ, ինչը նաև քաղաքին տհաճ տեսք էր տալիս: Կար խնդիր` վերացնել փողոցում տեղի ունեցող առևտուրը, ոչ միայն գեղեցկության, այլ նաև հիգիենայի առումով: Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Աբովյան քաղաքում շուկա է կառուցվել, որտեղ քաղաքի բոլոր առևտրականներն են, ովքեր հարամարավետ պայմաններում են առևտուր անում և ոչ ոքի ոչ ոքի գումար չեն վճարում: Այս քայլով բնակիչներին հնարավորություն է տրվել քաղաքակիրթ առևտուր անելու, իրենց ապրուստի միջոցները վաստակել առանց իրենց առևտրի կետի համար գումար վճարելու: Շուկայում կան…

Read More